Քիչ առաջ հերթական անգամ հրավիրվել էի ՀՔԾ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով։ Այս մասին հայտնել է Էդուարդ Շարմազանովն ի՛նքը՝ հավելելով, որ ցուցմունք տալուց հրաժարվել է.
«Հայտնել եմ,որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում եւ հրաժարվել եմ ցուցմունք տալ»,- ասել է նա։
Ի դեպ՝ քիչ առաջ ՀՔԾ է հրավիրվել նաև նրա համախոհ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վաեցյանը:
Այսօր երեկոյան ժամը 18:00-ին նրանք պետք է մասնակցեին ընդդիմության հանրահավաքին, սակայն, ավանդաբար, տարվել են ուժային կառույցներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






