Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:34

Ասում են՝ Մեղրիի վրայով անցնող ճանապարհը էստակադայի նման է լինելու․ Մարուքյան

Ասում են՝ Մեղրիի վրայով անցնող ճանապարհը էստակադայի նման է լինելու․ Մարուքյան

Մինչ ԱԺ նիստում  օրակարգը քննարկման կդրվեր՝ «Լուսավոր Հայաստան»  կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դիմեց պատգամավորներին, նշելով, որ այս իրավիճակում ավելի լավ կլիներ իրենց առաջարկած արտահերթ նիստն անցկացնեին։

Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս պահին կարևոր է եռակողմ հայտարարությունը քննարկել, որովհետև խնդրահարույց կետեր կան։

Ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ ԱԺ խորհրդի նիստ է եղել, որտեղ եռակողմ հայտարարությունը քննարկվել է։ Նա միևնույն ժամանակ նկատեց, որ այն պատգամավորներն, ովքեր  խորհրդի նիստին ներկա չեն եղել, չեն ցանկացել հարցը քննարկել։

Էդմոն Մարուքյանն էլ արձաքանգելով ԱԺ փոխնախագահին՝  ասաց․ ««Իմ քայլը» հիմա եկել է, կարո՞ղ ենք  քննարկել, հակառակ դեպքում, ստացվում է, որ ձեր պատգամավորները հարկ չեն համարում քննարկել, օրինակ, Մեղրիով անցնող ճանապարհի հարցը։ Ասում են, որ այդ ճանապարն էստակադայի նման է լինելու,  դրա վրա լինելու են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, չե՞ք ուզում քննարկել։ Մեր քաղաքացիներն էլ նայելու են այդ դրոշներին։ Այդ ճանապարհն ո՞ւմ հաշվին է կառուցվելու, ինչո՞ւ ենք այդ ճանապարհը տվել։ Այս օրերին Ղարաբաղ գնացող  մարդկանց գերի են վերցնում։

Լենա Նազարյանը կրկին պնդեց, որ եռակողմ հայտարարությունն «Իմ քայլը» քննարկվել է։ Իսկ ԱԺ ընդդիմադիր ուժերի առաջարկն, ըստ Նազարյանի, պարզ չէ։

ԱԺ փոխնախագահը կրկին շեշտեց` իմքայլական պատգամավորների բացակայությունը ոչ անգործության, ոչ էլ պատահականության արդյունք չէ, այլ՝ դիրքորոշման:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+