Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:35

Իշխանությունը մեզ հայրենազրկում պարտադրեց․ Լիլիթ Գալստյան

Իշխանությունը մեզ հայրենազրկում պարտադրեց․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ գրասենյակից ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկեել ՀՅԴ անդամ  Արծվիկ Մինասյանին, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանին ու «Ազգային օրակարգ» կուսակցությունից Արա Հակոբյանին:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ քաղբանտարկյալների բույլը Հայաստանում ավելանում է, քանի որ դեռ հանրահավաքը չսկսված՝ արդեն Ազատության հրապարակում սկսվել էր այլախոհների որսը։

«Դուք բարոյականություն, արժանապատվություն, համարձակություն չունեք դուրս գալու և ժողովրդի երեսին ասելու, թե ինչպես վաճառվեցին մեր քաղաքական երազանքները, երկրի հեռանկարն ու երկրի ապագան։ Եթե հայրենիքի համար պայքարը քրեական հետապնդման գործ է, ապա բոլորս մեկ մարդու պես պայքարելու ենք։ Արցախում սև գործ կատարած իշխանությունը որոշել է Հայաստանում որդեգրել քաղաքական բռնաճնշումներ՝ փորձելով լռեցնել հայ ժողովրդի ցասումը։ Ճնշումներով, բռնաճնշումներով, ԱԱԾ-ներով մեզ չեք վախեցնի», — դիմելով իշխանություններին՝ ասաց Գալստյանը։

ՀՅԴ անդամը նշեց, որ այսօր մենք գործ ունենք կապիտուլյացիա իրականացրած իշխանության հետ, որը մեզ հայրենազրկում պարտադրեց։

«Այսօր Շուշիում ողբերգություն է, երբ այնտեղ հնչում է նամազը: Նման սև էջ ես Ցեղասպանությունից հետո դժվարանում եմ արձանագրել: Սա հայրենազրկում է: Հայրենազրկումը ցեղասպանության բաղադրիչն է»,-եզրափակեց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+