Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:19

Վարչապետը և մամուլի խոսնակը սեպտեմբերը շփոթել են հոկտեմբերի հետ․ ԲՀԿ-ն արձագանքում է Փաշինյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակին և Facebook-ի էր էջում գրել է․

«Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շատ հստակ նշել է, որ դեռևս սեպտեմբերի 28-29-ին Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներն առաջարկել են հրատապ այցով գալ Հայաստան և սկսել, որպես միջնորդ, համապատասխան բանակցություններ Արցախի Հանրապետության շփման գծի երկայնքով կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ, ապա և, ըստ համաձայնության, խաղաղապահների հնարավոր տեղակայման վերաբերյալ:

Այո՛, ամեն ինչ շատ ճիշտ է ասել պարոն Ծառուկյանը:

Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության Պետական դուման ընդունել է հայտարարություն-կոչ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանն ու Ադրբեջանին՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Այդ նիստից անմիջապես հետո ինձ հետ կապվել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում այդ հարցի հիմնական զեկուցող իմ գործընկերը և հայտնել, որ Դումայի նախագահի հանձնարարությամբ մեզ և Ադրբեջանի Միլի Մեջլիսի պաշտոնյաներին տեղեկացվել է ընդունված որոշում-հայտարարության վերաբերյալ, որի տեքստը հետագայում պաշտոնապես ուղարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ իմ անունով: Դա եղել է սեպտեմբերի 29-ին:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությանը, թե վարչապետը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս»-ին ս.թ. հոկտեմբերի 22-ին և հնդկական հեռուստաալիքին ս.թ. հոկտեմբերի 25-ին, ապա շեշտում եմ՝ մենք ասել ենք սեպտեմբերի 29-ի մասին, և ոչ թե՝ հոկտեմբերի: Այսպիսով, մամուլի խոսնակը սեպտեմբերը շփոթել է հոկտեմբերի հետ: Իսկ հենց նոր վարչապետը նույն բանն ասեց, ինչ մամուլի խոսնակը: Ես կրկնում եմ՝ վարչապետը և մամուլի խոսնակը սեպտեմբերը շփոթել են հոկտեմբերի հետ: Մեր ասած ամիս-ամսաթիվը հստակ է»,- պարզաբանել է ԲՀԿ-ական պատգամավորը։

Հիշեցնենք, որ վարչապետի խոսնակը  գրել էր, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում հայտարարել է, թե  տեղի ունեցածը դավաճանություն էր, թե իբր հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել եւ միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։ Նա նշել է, որ  Ծառուկյանի այս թեզի մտացածին լինելը ակնհայտ է դառնում շատ կոնկրետ փաստով. հոկտեմբերի 22-ին ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ կողմ է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը։

Այս թեզը նա կրկնել է նաեւ հոկտեմբերի 25-ին՝ հնդկական WION հեռուտաալիքին տված հարցազրույցում։

Հետեւաբար,  հոկտեմբերի 28-ին որեւէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+