Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:36

Խորհրդարանական ըննդիմադիր ուժերն առավել քան իրավասու են տիրապետել Արցախին վերաբերող ինֆորմացիային

Խորհրդարանական ըննդիմադիր ուժերն առավել քան իրավասու են տիրապետել Արցախին վերաբերող ինֆորմացիային

ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը դեռ չի արձագանքել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների՝ անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկին։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք, որ  «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը  կրկին դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով։

Շուրջ երկու շաբաթ առաջ էլ էին նույն պահանջով  Գագիկ Ծառուկյանը և Էդմոն Մարուքյանը դիմել վարչապետին։ Սակայն, այդպես էլ նիստը չկայացավ։

Վարչապետի մամուլի խոսնակն առաջարկին ի պատասխան հայտնել էր, թե օրեր առաջ նման ձևաչափով արդեն իսկ  հանդիպում  տեղի ունեցել էր։ Իվետա Տոնոյանը, սակայն, այդ պատասխանը տարօրինակ ձևակերպում  է համարում։

«Այս օրերին, երբ ամեն րոպե սահմանին իրավիճակ է փոխվում, կարծում եմ, որ խորհրդարանական  ընդդիմադիր կուսակցությունները, եթե անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնելու անհրաժեշտություն են տեսնում, ապա հարկ էր, որ դրան, այնուամենայնիվ, որոշակի արձագանք լիներ»,- նշեց նա։

Իվետա Տոնոյանի խոսքով՝ Արցախում իրավիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությանը տիրապետում են բացառապես իշխանությունները։

ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերն առավել քան իրավունք ունեն տիրապետելու ինֆորմացիայի, որը կապված է Արցախի և ՀՀ սահմանների անվտանգության հետ։  Եվ  ԱԺ երկու ընդդիմադիր կուսակցությունների առաջարկ-պահանջը սրանով է պայմանավորված եղել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+