Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:55

«Հրապարակ»․ Օհանյանն առաջին օրվանից Արցախում է, մասնակցում է Շուշիի պաշտպանությանը

«Հրապարակ»․ Օհանյանն առաջին օրվանից Արցախում է, մասնակցում է Շուշիի պաշտպանությանը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Պատերազմը նաև լակմուսի թուղթ է։ Հայաստանի իշխանությունների կողմից երկուսուկես տարի քրեական հետապնդման ենթարկված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մի կողմ դնելով գործող իշխանությունից իր նեղացածությունը, պատերազմի առաջին օրվանից Արցախում է, աջակցում է՝ ինչով կարող է։ Երեկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անգամ հրապարակավ երախտիքի խոսք հայտնեց գեներալ-գնդապետ Օհանյանին, ով վերջին օրերին մասնակցում է նաեւ Շուշին պահելու գործողություններին։

1992-ին էլ Օհանյանը Շուշիի օպերացիայի մասնակիցներից է եղել, ղեկավարել է Ջանհասան-Քյոսալար ուղղության մարտական գործողությունները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն էլ են սկսել ակտիվ մասնակցություն ունենալ որոշումների կայացման հարցում։ Նույնիսկ Արցախի այն գեներալներն ու հերոսները, որոնք զրկված էին ՊԲ շտաբում՝ թեկուզ խորհրդատուի մակարդակով ռազմական գործողությունների մշակմանը, այս օրերին մարտի դաշտում են։ Բայց արդյո՞ք այս կոնսոլիդացիան ուշացած չէ»:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+