Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:58

Զինյալներն ու իսլամական ահաբեկիչները Իսրայելի հետ նույն կողմում են․ Փաշինյանը՝ Jpost-ին

Իսրայելը միավորվել է Թուրքիայի, ահաբեկիչների ու սիրիական զինյալների հետ՝ ի պաշտպանություն Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հակամարտության մեջ։ Վերջին հաշվով Իսրայելն ի՛նքն է տուժելու այդ անազնիվ համագործակցությունից։ Այս մասին «The Jerusalem Post»-ին տված էքսկլյուզիվ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կապի դուրս գալով Երևանից «Zoom»-ի թարգմանչի միջոցով՝ Նիկոլ Փաշինյանը քննադատել է Երուսաղեմին Ադրբեջանին զինելու համար, որն, ըստ իրեն, ցանկանում է իրականացնել ցեղասպանություն ԼՂ հայերի դեմ։ Ադրբեջանն ու Հայաստանը վիճելի տարածքի համար մղվող պատերազմի 6-րդ շաբաթում են։ Երկու կողմերից էլ զոհերի քանակը տատանվում է 1500-5000 սահմաններում։

Թեև Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանել ռազմական գործողությունները, իսկ ԱԳՆ-ը փորձում է Իսրայելին հետ պահել հակամարտությունից, Փաշինյանն ասել է, որ Իսրայելն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հակամարտությանը, քանի որ իսրայելական ԱԹՍ-ներն օգտագործվում են ԼՂ-ի դեմ պայքարում։

Ադրբեջանին զենք վաճառելու համար Հայաստանն իր դեսպանին հետ կանչեց Իսրայելից։  Թել Ավիվում Հայաստանի դեսպանատունը նոր էր բացվել։

«Ես կարծում եմ, որ Իսրայելը պետք է մտածի հետևյալի մասին․ զինյալները, իսլամական ահաբեկիչները  Իսրայելի հետ հիմնականում մի կողմում են։ Արդյո՞ք դա հարմար դիրք է Իսրայելի համար։
Իսրայելը պետք է մտածի այն մասին, թե արդյոք ուզու՞մ է Թուրքիայի հետ լինել հակամարտության նույն կողմում, որը հազարավոր սիրիական գրոհայինների է ուղարկել Ադրբեջան՝ ԼՂ-ի դեմ պատերազմին մասնակցելու համար»,- ասել է ՀՀ վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+