Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:36

ԱԺ-ն ընդունեց ռազմական դրության վերաբերյալ օրենքի նախագծերը

ԱԺ-ն ընդունեց ռազմական դրության վերաբերյալ օրենքի նախագծերը

ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները կողմ քվեարկեցին «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթին։

Նախագիծը զեկուցող Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց,  որ այս փաթեթով օրենսդրորեն սահմանվում է աշխարհազոր եզրույթը՝ որպես Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ։

Նոր օրենքով աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով, և, ըստ վարչատարածքային բաժանման, բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից։

Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացվելու է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից՝ աշխարհազորային շտաբի միջոցով։ Աշխարհազորային զորամիավորման ղեկավար է հանդիսանալու համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարը, իսկ Երևանում՝ համայնքի ղեկավարի տեղակալը։

Պատգամավորների կողմից հավանության արժանացան նաև Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով խստացվում է զինծառայությունից խուսափելու և դրան առնչվող արարքների պատիժը։

Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը կպատժվի 6-12 տարի ազատազրկմամբ՝ նախկին նախատեսված 4-8 տարվա փոխարեն:

Նրանց համար, ովքեր կխուսափեն զինվորական հնազանդությունից կամ պատերազմի ընթացքում հարկեր վճարելուց, առավելագույն պատիժը սահմանվել է 1-5 տարի ազատազրկում՝ 4 տարվա փոխարեն։ Պատերազմում հրամանը չկատարելու համար պատիժը 5-15 տարվա ազատազրկումից կդառնա 8-15 տարի:

ԱԺ-ն 69 կողմ  ձայնով ընդունեց նաև  «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կարգավորվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: Օրենքով սահմանվում է, որ գույքը սեփականատիրոջը պետք է վերադարձվի ոչ ուշ, քան ռազմական դրության գործողության ավարտից հետո` 45-րդ օրը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+