Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:58

Տատյանա Բատիշևան կոչ է արել դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում

Տատյանա Բատիշևան կոչ է արել դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում

«Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Տատյանա Բատիշևան, որը հոկտեմբերի 27-ին կայացած Մոսկվայի քաղաքային դումայի նիստում ընտրվել էր Հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հարցերով Մոսկվայի քաղաքային դումայի հանձնաժողովի նախագահի տեղակալ,  կոչ է արել դադարեցնել պատերազմը Լեռնային Ղարաբաղում:

«Ես բազմիցս եղել եմ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, մասնակցել ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված երեխաներին փրկելու գործին»,- նշել է Բատիշևան, նշելով․

«Բազմիցս այցելել եմ նաև Հայաստան: Զուտ պատահականությամբ չեմ այցելել Լեռնային Ղարաբաղ: Որպես բժիշկ գիտեմ, որ այժմ հենց երեխաներն են պրոֆեսիոնալ մասնագետների օգնության կարիքը զգում: Քննարկելով այս թեման՝ ես լավ պատկերացնում եմ այն ​​տղաների աչքերը, որոնք այժմ կրակի տակ են: Նրանցից շատերը կորցրեցին իրենց տները, կորցրեցին իրենց ծնողներին և սիրելիներին: Ուզում եմ մեր հայ եղբայրներին ու քույրերին ասել, որ սարսափելի ռազմական գործողությունների ավարտից հետո, մեր բժշկական խմբերը կգան՝ օգնելու և աջակցելու տուժածներին», — ասել է Բատիշևան:

Այս մասին հաղորդագրություն է տեղադրված Մոսկվայի քաղաքային դումայի կայքում:

Տատյանա Բատիշևան մեծ փորձ ունի սփյուռքի, կրոնական և հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու ոլորտում և զբաղվում է այնպիսի բարեգործական ծրագրերի աջակցությամբ, որոնք ուղղված են ռազմական բախումների գոտում հայտնված քաղաքացիներին օգնելուն:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կոչերով ու նախաձեռնությամբ երեք անգամ հակամարտող կողմերը հրադադարի վերաբերյալ  պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն, ադրբեջանական կողմը միշտ այն խախտել է՝ շարունակելով հրթիռակոծել մեր դիրքերը, նաև քաղաքներն ու գյուղերը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+