Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:36

Ադրբեջանը համանախագահներին ցույց է տալիս, որ բանակցային ֆորմատը իր համար զրո արժեք ունի․ Էլիբեգովա

Ադրբեջանը համանախագահներին ցույց է տալիս, որ բանակցային ֆորմատը իր համար զրո արժեք ունի․ Էլիբեգովա

Այսօր ժամը 08։ 00-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև  ԱՄՆ-ի ջանքերով հայտարարվեց երրորդ հումանիտար հրադադարի հաստատման մասին, որը նախորդների պես հակառակորդը չպահպանեց։  Թվով երրորդ ձախողված հումանիտար հրադադարի և Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ  Armenia Today-ը զրուցել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ։

—Տիկին Էլիբեգովա, այս անգամ ԱՄՆ-ի միջնորդությամբ հումանիտար հրադադարը կրկին խախտվեց Ադրբեջանի կողմից։ Ձեր կարծիքով ինչո՞ւ հերթական անգամ Ադրբեջանը չպահպանեց հրդադարը։

— Ադրբեջանը չունի որևէ դրդապատճառ հրադադարը պահպանելու, քանի որ մարդասիրական գործողություններ իրականացնելու ցանկություն չունի։ Ադրբեջանի իշխանություններին ավելի ձեռնտու է խախտել հրադադարը և ցույց տալ Մինսկի խմբի համանախագահներին, որ բանակցային ֆորմատն իր համար զրո արժեք ունի և կոնստրուկտիվ թվալու ցանկություն այլևս նույնպես չունի։

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News ամերիկյան հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, թե Բաքուն պատրաստ է հրադադարի նոր համաձայնագրի,  եթե Հայաստանը ընդունի հակամարտության կարգավորման սկզբունքները։ Արդյո՞ք Ալիևը փոխել է հռետորաբանությունը։

— Ալիևն ամեն հաջորդ հարցազրույցում է փոխում իր հռետորաբանությունը և պահանջները, որոնք անիրականանալի են, և նա դա հստակ հասկանում է։ Ի սկզբանե դնելով ոչ ռեալ պահանջներ՝ փորձում է խուսափել պատասխանատվությունից։

—Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախի հարցն այս փուլում և առաջիկայում չունի դիվանագիտական լուծում։ Մինչդեռ Սերժ Սարգսյան իր հարցազրույցում նշել էր, թե համաձայն չէ, որ սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը՝ մատնանշելով Կազանյան օրինակը։ Ձեր կարծիքով, արդյո՞ք խնդիրի լուծման դիվանագիտական ճանապարհը սպառվել էր և Կազանից հետո միակ տարբերակը մնում է մինչև արյան վերջին կաթիլը կռվելը։

— Կարծում եմ՝ ակտիվ հանդիպումները մեր և Ադրբեջանի արտգործնախարարների Մինսկի խմբի համանախագահների հետ վկայում են այն մասին, որ բանակցային գործընթացն, այնուամենայնիվ, գնում է զուգահեռ ռազմական գործողություններին։ Բայց նաև փաստենք, որ այս պահի դրությամբ մեծ հաջողություններ չկան կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ։

—Փաշինյանը նաև հայտարարեց, որ մեզ համար ընդունելի է խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Ադրբեջանի պատկերացումը խաղաղապահների կազմի վերաբերյալ չեն համընկնում Հայաստանի պատկերացումների հետ: Ըստ Ձեզ, արդյո՞ք խաղապահներ կտեղակայվեն։

— Դա նույնպես կախված է մի շարք տեխնիկական և քաղաքական հարցերից՝ որտեղ են տեղակայվելու խաղաղապահները, ինչ մանդատ են ունենալու, ինչ կազմով են լինելու։ Կարծում եմ՝ դեռ այդ հարցերը համաձայնեցված չեն։

—Խոսելով փոխզիջումների մասին՝ վարչապետը նշեց, որ Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ։ Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է հարցը լուծվի փոխզիջումային տարբերակով։

— Ադրբեջանը կտրականապես դեմ է փոխզիջումների և այս պահին միակ տարբերակը բռնապետին պարտադրելն է գնալ բանակցային ճանապարհով և փոխզիջումների։ Պարտադրել ասելով հասկանում ենք և՛ դիվանագիտական ճնշումը Ալիևի ու Էրդողանի հանդեպ, և ՛ռազմի դաշտում պարտությունների մատնելը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+