Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:24

Արցախի հարցը գոնե այս փուլում դիվանագիտական լուծում չունի․ վարչապետ

Արցախի հարցը գոնե այս փուլում դիվանագիտական լուծում չունի․ վարչապետ

Ղարաբաղի  հարցը գոնե այս փուլից սկսած մինչև բավականին երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախի խնդերի ներկա  իրավիճակի մասին։

Նրա խոսքով՝ Արցախի խնդրի լուծման հետ կապված բոլոր հույսերն ու առաջարկներն այժմ ավարտված են, քանի որ այն հնարավոր փոխզիջումները, որոնք ընդունելի են  ՀՀ-ի համար, չի ընդունում  Ադրբեջանը։

«Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք։ Ի՞նչ է նշանակում փոխզիջում, նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ես ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման, պայմանով, որ դիմացի կողմն էլ պետք է նշաձողից ինչ-որ բան իջեցնի։ Հիմա այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, անընդունելի է Ադրբեջանի համար»,- ընդգծեց նա։

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը մինչ օրս արել է առավելագույնը։

«Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը որպես Հայաստանի ու հայ ժողովրդի ռազմավարական գործընկերներ ու կա մշտական հաղորդակցություն։ Մենք հնարավորինս ամենաբարձր ու արդյունավետ կերպով համագործակցել ենք ու փոխգործակցում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար», — հավելեց վարչապետը։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել  Հայաստանի արտգործնախարար Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+