Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:33

Առավելագույնը, որ ԱՄՆ-ն կարող է անել, Մոսկվային աջակցելն է․ Սուրեն Սարգսյան

Առավելագույնը, որ ԱՄՆ-ն կարող է անել, Մոսկվային աջակցելն է․ Սուրեն Սարգսյան

ԱՄՆ-ն Արցախի պատերազմի հարցում պասիվություն է դրսևորում։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Armenia Today—ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Արցախյան պատերազմի հարցում ԱՄՆ-ի լռությունը նախ պայմանավորված է տարածաշրջանում նրա ազդեցության բացակայությամբ։

Բացի այդ, ԱՄՆ-ում առաջիկայում նախագահական ընտրություններ են, որը բավականին իներտ վիճակ է  ձևավորել ԱՄՆ-ի ադմինստրացիայի համար։ Թերևս, նաև  այս պատճառով ԱՄՆ-ն ակտիվ ներգրավվածություն չունի Արցախի հարցում։

«ԱՄՆ-ն այս տարածաշրջանում շատ հնարավորություն չունի, ակտիվ ներգրավվածություն չունի, բայց հայտարարությունների  մակարդակով անընդհատ ասել է, որ աջակցում է ՌԴ-ի նախաձեռնությանը որպես Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը։ Դիվանագիտական աշխատանքներ տարվում են և ԱՄՆ-ը, հասկանալով տարածաշրջանում ՌԴ-ի առանցքային դերն ու նշանակությունը, կարծում եմ, որոշակիորեն աջակցում է նրան»,- նշեց փորձագետը։

Ըստ նրա, եթե ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի  Արցախում զինադադար հաստատվի, նվազագույնը, որ Վաշինգտոնը կարող է հիմա անել՝ Մոսկվային չխանգարելն է, առավելագույնն` աջակցել:

«Ամենակարևորն այստեղ այն է, որպեսզի մենք հասնենք նրան, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի օգնի Թուրքիայի, Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու հարցում և, կարծում եմ, որ այստեղ էֆեկտիվ համագործակցություն հնարավոր կլինի՝ տարածաշրջանում կայունության պահպանման համար»,- նկատեց Սուրեն Սարգսյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+