Ուրբաթ օրը Սիրիայից կրկին ավելի քան հազար գրոհային է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» — ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Նույն աղբյուրի տեղեկություններով՝ առաջիկա օրերին գրոհայինների ևս մեկ խումբ կուղարկվի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը այս գործակալությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ Թուրքիան հավաքագրում է տարածաշրջանի ահաբեկիչների և ուղարկում Բաքու: Անկարան դա կտրականապես հերքում է։
Ի դեպ, ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը նույնպես հաստատել էր Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցությունը արցախա-ադրբեջանական այս պատերազմին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







