Հայերը լավ մարդիկ են, նաև հիանալի գործարարներ: ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասել է Թրամփը։
«Երբ ես գալիս էի այստեղ, ճանապարհին շատ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով կանգնած: Կաշխատե՛նք ինչ-որ ուղղություններով»,- հայտնել է Թրամփը, սակայն չի հստակեցրել անելիքը։
Թրամփն ասել է, որ նախանձում է հայերի ոգուն, քանի որ նրանք հզոր ոգի ունեն և սիրում են իրենց երկիրը։
Նշենք, որ երեկ հազարավոր ամերիկահայեր հավաքվել էին Կալիֆոռնիայի Նյուպորտ Բիչ քաղաքում` այնտեղ ժամանող Թրամփին իրենց բողոքի ձայնը հասցնելու նպատակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







