Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:09

Ադրբեջանը պահանջում էր տարածքներ հանձնել ոչ թե կարգավիճակի, այլ՝ խաղաղության դիմաց․ Փաշինյան

Ղարաբաղի հարցում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ Արցախի հայության առջև դնում է սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ։ Այս մասին ժողովրդին տեսաուղերձով դիմելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը  Արցախից պահանջում էր իրեն հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկերտ ժամանակացույց և արձանագրել, որ ԼՂՀ-ն որևէ կարգավիճակ պետք է ունենա Ադրբեջանի կազմում։

«Այսինքն՝ տարածքներ պետք է հանձնել ոչ  թե կարգավիճակի, այլ՝ խաղաղության։ Հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը։ Մեր կառավարությունը, որը բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն, կամ ավելի ճիշտ բանակցային եզրափակման հանգրվան, ըստ էության հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև դա անընդունելի է։ Այս պայմաններում, երբ մենք փորձում ենք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ լուրջ քննարկում։ Ըստ էության դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պիտի ընդհանրապես հայաթափվեր»․- ասաց վարչապետը։

Նա նշեց, որ հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ Արդբեջանի բանակն ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։

«Հուլիսյան դեպքերից հետո սկսվեց թուրք- ադրբեջանական զորավարժություններ, որի ընթացքում նրանք համոզվեցին, որ ադրբեջանական բանակն ի վիճակի չէ իր առաջ դրված խնդիրը լուծել»,- նշեց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+