Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:13

Մենք չպետք է հրաժարվենք կրակի դադարի պահպանման որևէ հնարավորությունից․ Մնացականյան

Մենք դեռ լիահույս ենք, որ կկարողանանք վերադառնալ մեր համաձայնությանը՝ կրակի դադարեցմանը, որպեսզի շարունակենք բնականոն աշխատանքը: Այս մասին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է «BBC Newshour»-ին տված հարցազրույցում:

«Հայաստանն անում է հնարավորը՝ պաշտպանելու Արցախում մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունը: Մենք շատ զգույշ և շատ համբերատար ենք եղել, որպեսզի չվտանգենք խաղաղ գործընթացը: Բայց այն, ինչին մենք ականատես ենք լինում վերջին երկու շաբաթների ընթացքում, Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից խնդրի կարգավորման ռազմական տարբերակի ընտրությունն է»,- հայտարարել է Մնացականյանը։

Ի պատասխան հարցին՝ թե որքանո՞վ եք վստահ, որ կրակի դադարը, ինչպիսին որ այն կա ներկայումս, ինչ-որ կերպ պահպանվելու է, Մնացականյանը նշել է, որ Ռուսաստանը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին մեծ աշխատանք է կատարում այդ ուղղությամբ,  և որ այժմ մենք չպետք է հրաժարվենք կրակի դադարի որևէ հնարավորությունից:

«Մենք պետք է առաջ տանենք վերահսկողական մեխանիզմների ներդրման գաղափարը, որը կօգնի մեզ վերադարձնել հրադադարի ռեժիմը: Մենք չենք կորցնում հույսը և շարունակելու ենք քրտնաջան աշխատել խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+