ՀՅԴ և «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցությունները քննադատության են ենթարկել Հայաստանի իշխանություններին` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման առնչությամբ:
«Պահանջում ենք դադարեցնել իրականացվող քաղաքական հետապնդումը, փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը», — մասնավորապես ասված է ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարության մեջ:
Իր հերթին «Հայրենիք» կուսակցությունը, որը գլխավորում է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը, իր հայտարարության մեջ դատապարտել է իշխանություններին:
««Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիրների դեմ սանձազերծված քաղաքական հետապնդումները և պահանջում անհապաղ դադարեցնել դրանք», — ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննելով ԱԱԾ միջնորդությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցի վերաբերյալ, բավարարեց ԱԱԾ միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






