Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:53

Եթե Ծառուկյանը կալանավորվի, հանրահավաքն  ավելի հուժկու է լինելու․ Բաբայան

Եթե Ծառուկյանը կալանավորվի, հանրահավաքն  ավելի հուժկու է լինելու․ Բաբայան

Հիմա իշխանությունն ամեն ինչ անում  է, որ խոչընդոտեն հոկտեմբերի 8-ին հրավիրված հանրահավաքը։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց «Այսօր»-ի հետ զրույցում  ասաց  «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

Նա վստահ է,  եթե իշխանությունները գնան այդ ստոր քայլին և կալանավորեն  ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ապա հանրահավաքն  ավելի հուժկու է  լինելու։

«Հանրահավաքն ունի կազմակերպչական թիմ, որտեղ  բոլոր հարցերը քննարկում են, բայց այս որոշումներն այս պահին հրապարակման ենթակա չեն։ Եթե իշխանությունը կարծում է, որ ընդդիմությունն իր նման անկազմակերպ և ապիկար է, ապա չարաչար սխալվում է. հանրահավաքի կազմակերպչական  հարցերը կատարվում էին շատ ավելի վաղ։ Այնպես որ, մի քանի օր առաջ էր մեզ համար պարզ հանրահավաքի օրը, իսկ իշխանությունն իր ոճի մեջ է։ Ոչ մեկը չի վախենում հանրահավաքից, այսօր արդեն սկսել են շրջանառվել, որ շատ մարդիկ կլինեն, կորոնավիրուսն են փորձում մեջ բերել, բայց պետք է չմոռանանք, որ այդ նույն իշխանությունը սահմանադրական փոփոխություններ էր իրականացնում, ընդհանրապես մոռացել էր կորոնավիրուսի մասին»,- նշեց նա։

Արսեն Բաբայանի կարծիքով՝  իշխանությունը երկրի համար ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը», ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրել։

 Հավելենք նաև, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում  քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+