Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:09

Սուրեն Գրիգորյանը գործադիր չի գնա. հերքվեց նաև որոշ պատգամավորների՝ մանդատները վայր դնելը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հերքեց լուրը, թե օրենսդիրից տեղափոխվելու է գործադիր՝ արդարադատության փոխնախարար աշխատելու նպատակով:

Նա ընդգծել է, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սպառիչ մեկնաբանություն է տվել այս հարցի վերաբերյալ:

Իսկ թե ինչ է կատարվում հիմա իրենց խմբակցության ներսում, մամուլում պարբերաբար խոսվում է այս կամ այն պատգամավորի՝ մանդատը վայր դնելու մասին, Գրիգորյանը պատասխանեց, որ խմբակցությունը նորմալ է աշխատում, իսկ եթե խմբակցության որևէ անդամ նման մտադրություն ունի, ապա պատճառների մասին ինքը պետք է հայտարարի։

«Խմբակցությունում աշխատանքային գործընթացից բացի, այլ բան չի կատարվում»,- նկատեց պատգամավորը:

Նա նշեց, որ մանդատը վայր դնելու վերաբերյալ բոլոր լուրերը, եթե համապատասխանեին իրականությանը, «Իմ քայլի» ցուցակն արդեն սպառված կլիներ:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը, Լուսինե Բադալյանը և Գոռ Գևորգյանը մտադիր են վայր դնել մանդատները՝ ՍԴ դատավորների ընտրության հարցում   խմբակցության ընդհանուր դիրքորոշման հետ ունեցած անհամաձայնության պատճառով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+