Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:48

Գլխավոր լուրերը սեպտեմբերի 22-ի առավոտյան

Գլխավոր լուրերը սեպտեմբերի 22-ի առավոտյան
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների և մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը ՝ մատնանշելով մի շարք խնդիրներ, որոնց լուծումը կապահովի երկրի կայուն զարգացումը՝ https://bit.ly/3kCeN1x
  • ՀՀ Վարչապետն ու Նախագահը շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ՝ https://bit.ly/3cjdgdQ
  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է աշխարհասփյուռ հայությանը Հանրապետության Անկախության օրվա առթիվ՝ https://bit.ly/33OdWUD
  • Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա․ այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում՝ https://bit.ly/3iT6EoX
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում ընդգծել է ռուս-հայկական հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ https://bit.ly/32P4S2w
  • Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ https://bit.ly/2FOSg2R
  • Ալիևը ինքն իրեն պետք է մեղադրի, բայց մեղադրում է հայկական կողմին։ Եթե չի բանակցում, ուրեմն իր համար բանակցություններ գոյություն չունեն։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը մեղավոր է բանակցությունների ձախողման համար՝ https://bit.ly/3kwyhVg
  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Այս մասին երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ արեց երկու երկրների` Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներին վերադառնալ առանց նախապայմանների բանակցության՝ https://bit.ly/3coU4LJ
  • ԱԱԾ-ն ուսումնասիրում է Հայաստանի պետական կառույցներում ռուսական գործակալների մասին հրապարակումը․ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակմանը, որում ասվում է, որ Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում՝ Կառավարությունում, Ազգային ժողովում, հատուկ ծառայություններում, ԱԳՆ-ում կան Ռուսաստանի օրինական գործակալները՝ https://bit.ly/35YeKJo
  • Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 47 552-ի, սեպտեմբերի 21-ին կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք է հայտնաբերվել՝ https://bit.ly/2RMLGfx
  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առողջապահության ոլորտի մասով կորոնավիրուսի դեմ պայքարը միանշանակ հաջողված է համարում՝ https://bit.ly/3kBM24Z
  • Սուրեն Պապիկյանը ՌՈՍԱՏՈՄ-ի ղեկավարի հետ քննարկել է ՀԱԷԿ-ի արդիականացման հարցը՝ https://bit.ly/2FOSgzU
  • Մադրիդյան սկզբունքները միանշանակ անընդունելի են։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը՝ https://bit.ly/33LPdR6
  • Զվարթնոց տաճարում անցկացվել է Անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումը։ Անկախության տոնի միջոցառումը մեկնարկել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությամբ, որը համանուն հաղորդաշարի պաշտոնական ամփոփումն է: Ովքե՞ ր են «Մեր ժամանակների հերոսները»՝ https://bit.ly/32QXKCZ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+