ԱԺ-ում տեղի ունեցավ ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանի երդման արարողությունի, ով ստանձնեցին իր լիազորությունները:
«Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը` Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»,- ասված է նրանց երդման տեքստում:
Դատավորը վստահության համար շնորհակալություն հայտնեց դատավորական համայնքին և ԱԺ պատգամավորներին։ «Հավաստիացնում եմ, որ ոչ թե խոսքով, այլ գործով ամեն ինչ պետք է անեմ Սահմանադրական դատարանի իմ գործընկերների հետ միասին էլ ավելի ամրապնդելու սահմանադրական արժեքները ՀՀ-ում»,-ասաց նա և ընթերցեց երդման տեքստը:
Նշենք՝ այսօր Երվանդ Խունդկարյանը վայր դրեց վճռաբեկ դատարանի նախագահի և ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները։
Ավելի վաղ ԱԺ-ում տեղի էր ունեցել ՍԴ նորընտիր դատավորներ Արթուր Վաղարշյանի ու Էդգար Շաթիրյանի երդման արարողությունի, ովքեր ևս ստանձնել էին իրենց լիազորությունները:
Հիշեցնենք՝ ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել էր Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ Կառավարությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







