Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:09

Ինչո՞ւ ավագանիները պետք է հայտարարագիր ներկայացնեն․ Սամսոնյանի դիտարկումը քննարկումների տեղիք

Ինչո՞ւ ավագանիները պետք է հայտարարագիր ներկայացնեն․ Սամսոնյանի դիտարկումը քննարկումների տեղիք

15 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամները ևս պետք է ներկայացնեն հայտարարագիր՝ ինչու՞, երբ նրանք պետության կողմից չեն վարձատրվում։ Նման դիտարկմամբ հանդես եկավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ քննարկամն ժամանակ, ինչին ի պատասխան ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ խնդիրն այն է, որ ավագանու անդամները ևս որոշումներ են կայացնում հաճախ շահերի բախման իրավիճակում, իրենց որոշումներով այնպիսի գործարքներ են թույլատրվում, որոնք կարող են վկայել շահերի բախման իրավիճակի մասին։

«Համայնքի բնակիչները պետք է տեղյակ լինեն իրենց կողմից ընտրված ավագանիների գործունեության մասին, եթե համայնքի շահերի խախտման մասին տեղեկություններ լինեն օրենքով սահմանված կարգով դրանց ընթացք տրվեն»,- նշեց Բադասյանը։

Իր ելույթում Անի Սամսոնյանը նշեց, որ համայնքի բնակիչներն իրավունք ունեն իմանալու՝ ինչպես է տնօրինվում իրենց համայնքի գույքը։ Նա ընդգծեց, որ թե՛ ավագանու անդամները, թե՛ ղեկավարներն ունեն լայն հնարավորություններ՝ չարաշահումներ անելու, բայց նման նախագծով որակապես վնաս է հասցվում ավագանու ինստիտուտին։
«Առհասարակ, տեղական ինքնակառավարման համակարգում քաոս է, ավագանու ինստիտուտը դեռևս չի կայացել, ավագանու անդամը չի վարձատրվում, ուստի դժվար է նրան ներգրավել, որ գա, դառնա ավագանու անդամ: Այս դեպքում, երբ առաջարկում ենք, որ տարեկան հայտարարագրվեն նաև նրանք, մեծապես վնաս ենք հասցնում ավագանու ինստիտուտին՝ որակական առումով»:

Պատգամավորն ընդգծեց, որ ավագանու անդամները չեն ուզենալու հայտարարագրել իրենց միջոցները, որովհետև նրանք չեն վարձատրվում պետությունից, իրենց ապրելակերպը կախված չէ պետության միջոցներից։ Նա նկատեց՝ նրանց կյանքի որակը, ապրելակերպը կախված չէ պետության միջոցներից

«Անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է հայտարարագրվեն»:

Սամսոնյանն առաջարկեց համապատասխան օրենքի նախագծում վերանայել ավագանու անդամների մասով հայտարարագրման դրույթները:

«Իմ քայլը» խմբակցությունից Արուսյակ Ջուլհակյանն էլ հստակեցրեց, որ հայտարարագրվելու են կոնկրետ տեսակի ծախսերը, օրինակ, հանգստի, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության:

«Դրանք չպետք է գերազանցեն միանվագ 2մլն. դրամը», — ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցությունից Սուրեն Գրիգորյանը ևս չհամաձայնեց Սամսոնյանի հետ: «Դա ծառայություն է համայնքին, և եթե մարդը հավակնում է, որ ինքը պետք է կարևորագույն որոշումներ կայացնի, ուրեմն հանրությունը պետք է վստահ լինի, որ այդ մարդը զերծ է ցանկացած ազդեցությունից, կոռուպցիոն ռիսկերից, որ այդ մարդուն որոշման կայացումը վստահի»,-նշեց պատգամավորը:

Հիշեցնենք՝ ՀՀ ազգային ժողովը քննարկում է գործադիրի կողմից ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով մասնավորապես առաջարկվում է հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը: Օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն ՀՀ դրամը, ապա այդպիսի ծախսերը ենթակա են հայտարարագրման կամ, եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն ՀՀ դրամը: Որդեգրվել է նաև այն մոտեցումը, որ ցանկացած ծախսի տեսակ, որի մասով ծախսը կգերազանցի 2 մլն դրամը, անկախ սպառիչ թվարկված ծախսերի տեսակներից, ենթակա կլինի հայտարարագրման»,-ասաց նախարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+