Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:39

Մենք չենք ուզում ունենալ ՍԴ, որը լինելու է խամաճիկային, ձևավորվելու է նոր, սկզբունքային ՍԴ․ Սիմոնյան

Ոչ միայն Սահմանադրական դատարանում, այլև դատական համակարգում մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ վստահություն հայտնելով, որ կունենանք այնպիսի դատական իշխանություն, որը կհամապատասխանի նոր Հայաստանին։

«Մենք չենք ուզում ունենալ ՍԴ, որը լինելու է խամաճիկային կամ պատկանելու է իշխանությանը. իշխանությունը ձևավորելու է ՍԴ, որը լինելու է նոր, լինելու է սկզբունքային: Ես վստահեցնում եմ, որ ինչ թեկնածու էլ բերենք, մշտապես լինելու են տարբեր քննարկումներ ու շահեր։ Քաղհասարակության որոշ շրջանակներ ունեն այլ պատկերացում, իսկ իշխող խմբակցությունը՝ այլ պատկերացում»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ սեպտեմբերի 15-ի քվեարկությամբ ընտրված Սահմանադրական դատարանի երեք դատավորները գործող իշխանության «սպասարկուները» չեն և ոչ էլ որևէ կապ են ունեցել իշխանության հետ:

«Այսօր ընտրվել են նոր դատավորներ, որոնք կանեն իրենց աշխատանքը և չեն հանդիսանում ՀՀ գործող իշխանության ոչ սպասարկուներ, ոչ որևէ կապ են ունեցել իշխանության հետ»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ մի կողմից իշխանությունը հայտարարում է, որ խամաճիկային ՍԴ չի ուզում ունենալ, մյուս կողմից ՍԴ դատավոր ընտրեց Երվանդ Խունդկարյանին, որին մեղադրում են նախկին իշխանությունների կամակատար ու խամաճիկ լինելու մեջ՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ դրա հետ համաձայն չէ։

«Այս ժամանակահատվածում պարոն Խունդկարյանը եղել է այն մարդկանցից, որի հետ մենք չենք ունեցել գեթ մեկ օրինակ, որտեղ ինքը խամաճիկի դերում է եղել: Ես մարդկանց դատելով չեմ զբաղվում, ես արտահայտում եմ մեր կարծիքը, որ պարոն Խունդկարյանը կարող է իրականացնել ՍԴ դատավորի պարտականությունը»,- նշեց նա։

Նա հերքեց, թե գործադիր իշխանությունից ճնշումներ կամ հորդորներ են եղել, որ քվեարկեն այս թեկնածուների օգտին․ խմբակցությունը քննարկել է և կայացրել է միասնական որոշում։

Անդրադառնալով հարցին, թե ինչն է փոխվել, որ Արթուր Վաղարշյանի թեկնածությանը իշխանական խմբակցությունն այս անգամ կողմ է քվեարկել՝ Սիմոնյանն ասաց, որ շատ լուրջ քննարկվել է Արթուր Վաղարշյանի ելույթը ԱԺ-ում, հարցազրույցը, մոտեցումները, և բավականին դրական բաներ են տեսել, որը ազդել է որոշում կայացնելու վրա։

«Առաջին անգամ ոչ թե ազնիվ չէր, այլ երևի ավելի լարված էր. ասելիքը, միգուցե, տեղ չհասավ: Հիմա մարդը ելույթ է ունեցել, պատգամավորների դուրը եկել է, որոշում են կայացրել, որ, այնուամենայնիվ, այս մարդը վստահություն է ներշնչում և կարող է հանդես գալ ՍԴ դատավորի պաշտոնում»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ Կառավարությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+