ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
ԱԺ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր, Խաչատրյանի օգտին կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 4-ը։
Նշենք, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, ով առողջական խնդիրների պատճառով վայր դրեց մանդատը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






