Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:19

Որևէ քաղաքական պայմանավորվածություն որևէ ուժի հետ չկա․ Մակունց

Տեղյակ չեմ քրեական գործից. ինչ վերաբերում է քրեական գործերին քաղաքական ենթատեքստ տալուն, ապա դա, բնականաբար, ընդունելի չեմ համարում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ-ականների հայտարարություններին, թե իրենց կուսակիցների դեմ քրեական գործեր են հարուցվում: Երեկ էլ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ, ստիպողաբար անդամակցելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, աշխատանքից ազատման սպառնալիքով՝ ձայներ են ապահովել կուսակցության համար, ինչի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

«Միգուցե քաղաքականությամբ զբաղվողների համար ավելի հարմար է այդպես ներկայացնելը, բայց մի գործընթացը մյուսի հետ բոլորովին կապ չունի»,- ասաց նա:
Հարցին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սկզբում պահանջում էր կառավարության հրաժարականը, այժմ՝ առանձին նախարարների. արդյոք դա կապված է նրան չկալանավորելու հանգամանքի հետ, Մակունցը նշեց. «Չեմ կարող մեկնաբանել, թե ինչով էր պայմանավորված: Որպես քաղաքական մեծամասնության խորհրդարանական խմբակցության ղեկավար՝ պաշտոնապես հայտնում եմ, որ որևէ քաղաքական պայմանավորվածություն չի եղել և չկա»:

Անդրադառնալով նրան, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցն է քննարկում, Մակունցը նշեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անկախ գործող մարմին է, և այն եզրակացությունները, որոնք իրենք տալիս են, անցնում է որոշակի ընթացակարգով, որին էլ հետևում է առանձին ընթացակարգ, որով բոլորը պետք է շարժվեն:

Ինչ վերաբերում է նրան, որ արդարադատության նախարարությունն է նման հարցով դիմել հանձնաժողովին, Մակունցը նկատեց.
«Երբ հարցը կգտնվի ԱԺ-ի տիրույթում, մենք կարձագանքենք դրան»։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը,մեկնաբանելով ՍԴ դատավորների ընտրությանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների չմասնակցելը, նշեց, որ դա ընդդիմադիր խմբակցությունների որոշումն է։

«Մտահոգում է այնքանով, որ նրանք որևէ կերպ չեն ցանկանում փոփոխությունների հետ կապված իրենց որոշումն արտացոլել քվեարկությամբ, թեկուզ՝ դեմ քվեարկությամբ: Դա իրենց որոշումն է, բայց ես կարծում եմ՝ սրանով հստակ արձանագրում ենք, որ,միգուցե, երկու խմբակցությունները գոհ են դատական համակարգում այսօր առկա իրավիճակից»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ նախագահը երկրորդ անգամ ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին, «Իմ քայլի» ղեկավարն ասաց, որ ՀՀ նախագահն իրավունք ունի ցանկացած թեկնածուի ներկայացնել և իրավունք ունի դա անել մի քանի անգամ: Այդտեղ որևէ խնդիր չի տեսնում։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊԵԿ-ում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ, ստիպողաբար անդամակցելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, աշխատանքից ազատման սպառնալիքով՝ 2012 թվականի մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման և 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած 6-րդ գումարման ընտրություններին ձայներ են ապահովել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ վերջինիս տրամադրելով կուսակցության օգտին իրենց հորդորով կողմ քվեարկելու պատրաստակամություն հայտնած անձանց մասին տվյալներ: Բացի այդ՝ նույն ժամանակահատվածում «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ Արարատի մարզի մի շարք բնակիչների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու համար տվել են կաշառք, առաջարկել և տրամադրել այլ առավելություններ, հարուցվել է նոր քրեական գործ։

Նշենք՝ ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ «Բարգավաճ Հայաստան»-ը ընտրություններում ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ դատավորների քվեարկությունը: Ընտրությունը կատարվում է փակ, գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով: Պատգամավորներին տրվել է քվեարկվող թեկնածուներից յուրաքանչյուրի համար առանձին քվեաթերթիկ, որում նշված է թեկնածուի անունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:10-ին և կտևի մինչև 10:40: ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+