«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի թեկնածությունը:
ԱԺ նիստի ընթացքում նրա թեկնածությունը ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Խաչատրյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնում կփոխարինի նույն կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանին, ով օգոստոսին հրաժարվեց մանդատից: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նոր նախագահի քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 15-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






