Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:04

Անի Սամսոնյանի սուր հարցերը՝ Խունդկարյանին

Անի Սամսոնյանի սուր հարցերը՝ Խունդկարյանին

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը, այնուամենայնիվ, անդրադարձավ Ա1+ հեռուստաալիքի փակման գործով որոշումներին:

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում Խունդկարյանի թեկնածության քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե արդյոք իր վրա ճնշում է գործադրվել 2010-2018թթ. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատի նախագահի պաշտոնում իր աշխատանքի ընթացքում: Սամսոնյանը հիշեցրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թ. արտահերթ զեկույցում արտացոլված է եղել երկու պալատների ղեկավարների և Վճռաբեկ դատարանի նախագահի գործունեության ուղղակի քննադատությունը։
Սամսոնյանը հետաքրքրվեց նաև, թե ինչ կոռուպցիոն մեխանիզմների մասին է խոսքը, բացի այդ, պատգամավորը Խունդկարյանին խնդրեց մեկնաբանել այն հանգամանքը, որ բազմաթիվ որոշումների մասով, որոնց ընդունմանը մասնակցել է թեկնածուն, ՄԻԵԴ-ում ՀՀ դեմ որոշումներ են ընդունվել՝ պետությանը պատճառելով նյութական վնասներ: Լհկական պատգամավորը նաև պարզաբանումներ պահանջեց այն մասին, որ Խունդկարյանը մասնակցել է որոշումների ընդունմանը, որոնք հանգեցրել են Ա1+ հեռուստաալիքի փակմանը:
Խունդկարյանը կտրականապես հերքեց Վճռաբեկ դատարանի կառուցվածքում կոռուպցիայի և ճնշման առկայությունը, իսկ զեկույցում արտացոլված փաստերը անհիմն և չապացուցված որակեց։

«Վճռաբեկ դատարանի դատավոր եղած տարիներին որևէ ճնշում չի եղել ինձ վրա։ Հակառակ դեպքում ես այդ մասին պարտավոր կլինեի բարձրաձայնել Բարձրագույն դատական խորհրդի նիստում։Բամբասանքների վրա հիմնված տեղեկատվությունը չպետք է հրապարակվի», — ասաց նա՝ հավելելով, որ կոռուպցիայի հարցերի ուսումնասիրությամբ պետք է զբաղվի ոչ թե Վճռաբեկ դատարանի նախագահը, այլ համապատասխան քննչական մարմինները:

Խունդկարյանը նշեց, որ չի պատկանում այն դատավորների թվին, որոնք կարող են որոշում կայացնել ճնշման տակ, այլ որոշումներ կայացնելիս առաջնորդվում է բացառապես օրենքի տառով:

Խոսելով հեռուստաընկերության փակման և ՄԻԵԴ-ի որոշման մասին՝ Խունդկարյանը խորհուրդ տվեց ծանոթանալ եվրոպական դատարանի վճռի բովանդակությանը։ Հիշեցնելով, որ Ա1+ -ի գործով զբաղվել է լինելով տնտեսական գործերով դատավոր, նա ընդգծել է, որ դատական գործընթացի նկատմամբ ՄԻԵԴ-ը պահանջներ չի ունեցել, դատական վարույթում ոչ մի խախտում չի հայտնաբերվել, իսկ հեռուստաալիքի փոխհատուցումը վճարվել է պետության կողմից՝ այլընտրանքային տեղեկատվության պայմանների ապահովման սկզբունքի խախտման պատճառով: «Դրանք խնդիրներ էին այդ ժամանակահատվածում գործող օրենսդրության հետ», — հայտարարել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+