ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Ավինյանին սեպտեմբերի 14-30-ը ներառյալ արձակուրդ կտրամադրվի։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 թվականի սեպտեմբերի 14-30-ը ներառյալ»։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է եղել օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձակուրդում կգտնվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






