Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:55

Որևէ մեկին չեզոքացնելու համար բարձրագույն դատական մարմինները միավորելու որոշում չի կայացվել. Բադասյան

Որևէ մեկին չեզոքացնելու համար բարձրագույն դատական մարմինները միավորելու որոշում չի կայացվել. Բադասյան

Չկա նման մի մարդ կամ մարդկանց խումբ, ում պատճառով կամ ում չեզոքացնելու համար հնարավոր է կայացնել որոշում՝ բարձրագույն դատական մարմինները միավորելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանությունները ցանկանում են միավորել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները, որպեսզի այդկերպ ազատվեն Հրայր Թովմասյանից:

«Դա գաղափարական որոշում է. սահմանադրական ոգին դատական համակարգ բերելու խնդիր է լուծում, դա ինստիտուցիոնալ և հեռուն գնացող բարեփոխում է, որն արվում է Հայաստանի քաղաքացիների համար դատական համակարգում փոփոխությունների շարքը շարունակելու միտումով և լուծում է ռազմավարական խնդիրներ: Ես անլուջ եմ համարում նման փաստարկների մասին անգամ մտածելը»,- ասաց նախարարը:

Բադասյանը տեղեկացրեց, որ համաձայն պլանների, այս մասով հայեցակարգը պատրաստ կլինի հոկտեմբերին, որը կներկայացվի հանրային քննարկման:

Խոսելով ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի կիրարկման շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով ստորաբաժանումն արդեն ձեւավորվեց, ինչը նշանակում է, որ օրենքն ամբողջ ծավալով մտավ ուժի մեջ, ինչն էլ նշանակում է, որ հիմա դատախազության հատուկ ստորաբաժանումը, ստանալով համապատասխան հիմքերը, որոնք սահմանվել են օրենքում, կարող է սկսել համապատասխան ուսումնասիրությունները:

«Բայց ես այն կարծիքին եմ, որ այդ ուսումնասիրություններն այնքան ծավալուն են, որ ակնկալել, որ 2021 թվականի առաջին եռամսյակից շուտ որևէ հայց կգնա դատարան, կարծում եմ սխալ կլինի»,- ասաց նախարարը։

Բադասյանի խոսքով՝ այս փուլում դատախազության գործունեությունը հասարակության համար տեսանելի չի լինելու:

«Տեսանելի հատվածին ականատես կլինեն 2021 թվականի ընթացքում: Ծավալն էլ արդեն դատախազությունը կհրապարակի կամ հանդես կգա հայտարարությամբ»,- ընդգծեց նախարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+