Ես միայն ուրախ կլինեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մինչև վերջ գնա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի հանրահավաքներ անելու վերաբերյալ հայտարարություններին։
«Իսկ ո՞ւր են գնալու մինչև վերջ. թող մինչև վերջ գնան: Ես կարող եմ ասել, որ միայն ուրախ կլինեմ, որ իրենք մինչև վերջ գնան, մենք էլ կտեսնենք, թե քաղաքական դաշտում ինչ կատարվեց: Վստահ եմ՝ նաև քաղաքական դաշտի բյուրեղացում տեղի կունենա, իսկ մինչև վերջ չգնալու այլընտրանք այսօր որևէ մեկը քաղաքական դաշտում չունի, որովհետև այսօրվա իշխանությունը սակարկումների չի գնում, չի գնալու: Ուստի այդ շահարկումը, թե «մենք մինչև վերջ ենք գնալու, մեզ կանգնեցնել չի լինի»՝ իրենց ոչ մեկը չի էլ ուզում կանգնեցնել. թող մինչև վերջ էլ գնան»,- Ալեն Սիմոնյան։
Հիշեցնենք՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ արտակարգ իրավիճակի ավարտից հետո մեծ հանրահավաք են անելու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






