Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:46

Տուգանքի մեծ չափը կզսպի վիրավորանք և զրպարտություն տարածողներին. Ալեն Սիմոնյան

Տուգանքի մեծ չափը կզսպի վիրավորանք և զրպարտություն տարածողներին. Ալեն Սիմոնյան

«Իմ առաջարկով վիրավորանք հասցնելու համար նախկին 1 մլն դրամը դառնում է 5 մլն դրամ, իսկ զրպարտության պարագայում տուգանքը 2 մլն-ից դառնում է 10 մլն դրամ»: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Սա նախնական առաջարկ է. կառավարությունն իր հերթին առաջարկում է դարձնել 2 մլն և 3 մլն դրամ՝ համապատասխանաբար: Սա, ես կարծում եմ, պետք է քննարկենք ԱԺ լիագումար նիստին, որպեսզի լսենք «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին, ինչպես նաև՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Ես՝ որպես մարդ, որ ունեմ 6 դատական հայց վիրվորանքի և զրպարտության հետ կապված, վստահեցնում եմ, որ շատ ավելի կզսպի մարդկանց, որպեսզի նրանք ստահոդ տեղեկություններ չտարածեն, չվիրավորեն: Նաև ինչ-որ չափով կազատի մեր հարգարժան քաղաքացիներին այն աղբից, որն այսօր լցված է համացանցում: Կարծում եմ՝ այս քայլը անհրաժեշտ է, նաև, ինչ-որ տեղ՝ ուշացած: Իմ գործընկերներից շատերը նիստի ժամանակ հնչեցնում էին նաև վիրավորանքի համար ապաքրեականացումը ժամանակավրեպ լինելու հարցը»,- ասաց Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ գումարի մեծ չափը կարող է զսպել մարդկանց, որոնք վիրավորում ու զրպարտում են ուրիշներին, այդ թվում՝ քաղաքական գործիչներին։

«Ես բավականին լավ գիտեմ այդ հարաբերությունները, որոնք այսօր գոյություն ունեն աշխատավարձով ապրողների տպավորություն ստեղծող անձանց մոտ, որոնք զբաղվում են համացանցում վիրավորանք, զրպարտություն տարածելով, ներկայանում են քաղաքական, հասարակական գործիչներ, ինչ-որ միավորումների անուններ են հնարում: Կարծում եմ՝ սա իրենց կզսպի, հետագայում նաև լուրջ խնդիրներ կառաջացնի, եթե որևէ գործիչ ծանրաբեռնի իր տնտեսական վիճակը»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այստեղ խոսքը իրական մարդկանց մասին է, իսկ կեղծ օգտարտերերը մեծ ազդեցություն չունեն։

Հիշեցնենք՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար տուգանքի չափը։ Ալեն Սիմոնյանը Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների առաջարկ է ներկայացրել՝ վիրավորանքի դեպքում պատիժը 1 միլիոն դրամից 5 միլիոն, զրպարտության դեպքում՝ 2 միլիոնից մինչև 10 միլիոն դարձնելու մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+