Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:09

Կայացել է ՇՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստը

Կայացել է ՇՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստը

Այսօր մերձմոսկովյան «Պատրիոտ» զբոսայգում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուի ղեկավարությամբ տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստը: Այս մասին հայտնում է function կայքը։

«Այսօրվա նիստը նման մակարդակի առաջին հանդիպումն է մեր միջազգային շփումների պատմության մեջ», — ասել է ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը ՝ բացելով նիստը:

Սերգեյ Շոյգուն վստահություն է հայտնել, որ միջազգային ռազմական համագործակցությունն այս հանդիպումից հետո կակտիվանա, իսկ նիստի արդյունքները ամուր հիմք կդառնան պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության խորացման համար:

Սերգեյ Շոյգուն նաև հավելել է, որ չափազանց կարևոր է ակտիվորեն տեղեկատվական աշխատանք իրականացնել իրենց երկրներում և դրանց սահմաններից դուրս:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ նախարարները համատեղ հայտարարություն են ստորագրել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:

Նիստի ընթացքում ՇՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները նաև պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում:

«Առաջարկվել է ահաբեկչության դեմ պայքարի համատեղ խնդիրներ մշակել սեպտեմբերի վերջին «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային վարժանքում», — ասել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով, որ նախարարները նիստում համատեղ կոմյունիկե են ընդունել, որում նշվում է, որ միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը մնում է առաջնահերթություն:

Բացի այդ, նիստում ՇՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են փոխադարձ օգնության ցուցաբերման և կենսաբանական վտանգի սպառնալիքներին արձագանքման ներուժի ստեղծման հնարավոր միջոցները, այդ թվում ՝ ոչ տարածաշրջանային պետությունների ռազմա-կենսաբանական գործունեության հետ կապված, ինչպես նաև փորձ են փոխանակել կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքների հաղթահարման հարցում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+