Արտակարգ իրավիճակը փոխարինելով կարանտինով՝ միջազգային բազմաթիվ իրավակարգավորումներով լրջագույն խնդիրներ ենք ունենալու սահմանների բացման հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ նիստում տեղի ունեցած նիստում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանի խոսքով՝ այս փոփոխություններով նաև հստակ չէ՝ արդյոք Հայաստանի հետ սահմանները բացվելու են, թե՞ ոչ, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները կարողանալու են մեկնել ՌԴ, թե՞ ոչ։
«Կարծում են՝ բերվող փաթեթը խնդիրներ է առաջացնելու, այն հակասում է ՀՀ Սահամանդրության 39, 61, 77, 80 հոդվածներին, մարդու իրավունքների բազմաթիվ սահմանափակումներ կան․ չի կարող գործադիրը, քաղաքապետը, մարզպետը կամ լիազոր ներկայացուցիչն իր որոշմամբ սահմանափակել քաղաքացու իրավունքը։ Նախագծով հնարավորություն չի տրվում օրենքով սահմանափակել արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքացու տեղեկատվություն ստանալու իրավունքը. ինչպե՞ս, ի՞նչ իրավունքով։ Հնարավորություն է տրվում մասնավոր անձանց փոխհատուցում ստանալու իրավունքը՝ նրանց գույքը կամ այլ միջոցներն արտակարգ իրավիճակում օգտագործվելու դեպքում, ինչը հակասում է սեփականության իրավունքի պաշտպանության վերաբերյալ սահմանադրական կարգավորումներին»,- ասաց Զոհրաբյանը։
Պատգամավորը բարձրացրեց ներկայացվող փաթեթում 11 նոր վարչական իրավախախտում սահմանելու և դրանց դեպքում տուգանք կիրառելու խնդիրը:
«Այս նախագիծն այս վիճակով առաջացնելու է բազմաթիվ խնդիրներ, և մենք ավելի ենք բարդացնելու ՀՀ քաղաքացու վիճակը»,- ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ նախագծերը վերանայելու անհրաժեշտություն կա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







