ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստանից» պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական մանդատը:
«Հիշում եք, որ Մանե Թանդիլյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը: Նախ շնորհակալություն հայտնենք նրան համագործակցության համար և լավագույն մաղթանքները հղենք նրան»,- ասաց ԱԺ նախագահը։
Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Մանե Թանդիլյանի մանդատը տրվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին:
Պատգամավորները ծափողջույններով դիմավորեցին Ստեփանյանին:
Այնուհետև պատգամավորը երդվեց ամբիոնի մոտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






