Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:37

ՀՀ ԱԳՆ-ն ստուգում է Ադրբեջանում թուրք վարձկանների տեղակայման մասին տեղեկությունը

ՀՀ ԱԳՆ-ն ստուգում է Ադրբեջանում թուրք վարձկանների տեղակայման մասին տեղեկությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստուգում է Սիրիայի Աֆրին և Ազազ շրջաններից թուրք վարձկանների՝ Ադրբեջանում տեղակայման մասին տեղեկությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այս տեղեկությունն իրապես մտահոգիչ է, և մենք ստուգում ենք դրա իսկությունը: Նման վտանգի հնարավորություն կա՝ հաշվի առնելով հատկապես Ադրբեջանի՝ կրոնական ծայրահեղականների ներգրավելու, ինչպես նաև Թուրքիայի՝ այդ տարածաշրջաններ ահաբեկիչներ մատակարարելու փորձառությունը»,- ասաց Նաղդալյանը:

Նշենք, որ մջազգային մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Թուրքիան Սիրիայի Աֆրին և Ազազ շրջաններից վարձկանների է տեղափոխում Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու համար:

Մեկնաբանելով գերմանական մամուլում հայտնված հրապարակումը, որում ասվում է, որ Երևան մեկնող գերմանական ինքնաթիռի թռիչքն արգելվել է թուրքական օդային տարածքում՝ ԱԳՆ խոսանակը նկատեց, որ պաշտպանության նախարարությունը տեղեկությունը չի հերքել:

«Դատապարտելի է, որ Թուրքիան խոչընդոտում է ՆԱՏՕ և ՄԱԿ-ի խաղաղարարների գործողությունները՝ ելնելով իր հակահայկական դիրքերից»,-նշեց Նաղդալյանը՝ հավելելով, որ հարցը բարձրացվել է արտասահմանցի գործընկերների հետ քննարկումներում:

«Մենք այս հարցի մասին նաև բարձրաձայնել ենք մեր միջազգային գործընկերների մոտ՝ դիվանագիտական խողովակներով»,- ասաց ԱԳՆ խոսնակը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+