Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:47

ՀՀ-ում կոռուպցիան կա՛մ պիտի լինի անհնար, կա՛մ նվազ, որ հանրային օրակարգում այդ հարցը չլինի. վարչապետ

ՀՀ-ում կոռուպցիան կա՛մ պիտի լինի անհնար, կա՛մ նվազ, որ հանրային օրակարգում այդ հարցը չլինի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` օգոստոսի 25-ին, կառավարությունում հանդիպում է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ՝ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ վարչապետը նշել է, որ դեռ մեկ տարի չկա, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է Հայաստանում, և հասկանալիորեն այն հայեցակարգային նշանակություն ունի մեր երկրի համար, քանզի Հայաստանի կառավարության ծրագրում ամրագրված է կոռուպցիայից զերծ հանրության տեսլականը, և սա սկզբունքային կարևոր նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար:

«Իհարկե, այսօր Հայաստանի օրակարգում կարևորագույն հարցերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, բայց ռազմավարական առումով մեզ համար կարևոր է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար ունենալ, այլ ունենալ կոռուպցիայի կանխարգելման հստակ գործող մեխանիզմներ՝ նկատի ունենալով, որ կամ կոռուպցիան Հայաստանում լինի անհնար՝ համապատասխան մեխանիզմների բերումով, կամ ուղղակի այն այնքան նվազագույն մակարդակ ունենա, որպեսզի որպես հանրային խնդիր ընդհանրապես չլինի օրակարգում՝ բնականաբար, հետագա պայքարի մեխանիզմների առկայությամբ, երբ կոռուպցիայի ցանկացած դեպք առանց բացահայտման չի մնա:

Այսօրվա մեր հանդիպման նպատակն է հասկանալ, թե ինչպես են տեղի ունենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքները, կառավարությունն ինչ անելիքներ ունի, որովհետև կառավարությունը բազմաթիվ գործառույթներ ունի հանձնաժողովի բնականոն աշխատանքն ապահովելու առումով: Եվ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հնարավորինս կարճ ժամանակահատվածում լուծել այն խնդիրները, որոնք, իմիջիայլոց, ֆիքսված են Հակակոռուպցիոն մեր ռազմավարության մեջ: Ըստ էության, այդ փաստաթուղթը մեր համատեղ անելիքի փաստաթուղթ է: Մենք այսօր նաև կլսենք, թե ուր ենք հասել այդ ռազմավարության իրագործման առումով, որը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչների հետ մտքեր է փոխանակել հակակոռուպցիոն պայքարի օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել հայտարարագրման համակարգի ինստիտուցիոնալ հենքի ձևավորմանը, հանձնաժողով-իրավապահ համակարգ համագործակցությանը, էլեկտրոնային համակարգերի ներդրմանը, օրենսդրական բարեփոխումներին և այլ թեմաների: Քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, հակակոռուպցիոն կրթության ու իրազեկման հարցեր:

«Կոռուպցիայի դեմ պայքարը հաջողելու և կոռուպցիան կանխարգելելու կառավարության քաղաքական կամքը որևէ կասկած չի հարուցում: Այս առումով ամենաբարձր նշաձողը պետք է դնենք և շարունակենք աշխատանքը»,- ընդգծել է վարչապետը և կարևորել Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների հետևողական իրականացումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+