Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:39

Գլխավոր լուրերը օգոստոսի 25-ի առավոտյան

Գլխավոր լուրերը օգոստոսի 25-ի առավոտյան
  • ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր՝ https://bit.ly/2Eu9IZA
  • ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ս.թ օգոստոսի 24-ին «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի և ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և առաջիկա անելիքները՝ https://bit.ly/2CZHy8k
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Գուրգեն Ալավերդյանից իբր առգրավված հանդերձանքի առարկաների լուսանկարները և հայտնել հայ զինվորականների դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, և որ «գերեվարվել է դիվերսիոն խմբի հրամանատար, ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանը»: Սակայն Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունները  և հայտարարել, որ կարճ ժամանակ անց ճշմարտությունը հայտնի կդառնա՝ https://bit.ly/3hsqgja
  • Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի գործով երկխոսության մեջ է երկու կողմի իշխանությունների հետ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ https://bit.ly/3b5Mlln
  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ջնջել է Facebook սոցիալական ցանցի էջերը: Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հրաժարվեց մեկնաբանել՝ ինչո՞վ է պայմանավորված սոցցանցերից հաշիվների հեռացումը՝ https://bit.ly/34wWjei
  • «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում նախատեսվում է շուրջ 1000 աշխատողների կրճատում, որն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Այս մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնեցին «Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ի Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունից՝ https://bit.ly/31nZFxY
  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության։ Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը և Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել՝ https://bit.ly/3hxRDIM
  • ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 25-ին՝ ժամը 12:00-ին՝ https://bit.ly/2ErXBvX
  • Հայաստանի Հանրապետությունում 2020 հուլիսին աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն ՀՀ դրամ. սա այն գումարն է, որ վճարվել է գործավորներին եւ որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել՝ https://bit.ly/32BZij1
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42.825-ի՝ https://bit.ly/2Entbvc
  • Միացյալ Նահանգների կառավարությունը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով լրացուցիչ 1 միլիոն 436 հազար դոլար է հատկացրել Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար՝ https://bit.ly/3lf8wKn

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+