Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:41

Ջավախքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև

Օգոստոսի 23-ին Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Գարդաբանիի շրջանից ժամանած ազգությամբ ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է եղել: Կան տուժածներ և բերման ենթարկվածներ: Այս մասին «Ալիք մեդիային» հայտնել են Թորիայի բնակիչները:

«Սարում հունձ էինք անում՝ մոտ 30 հոգով, երբ մոտեցան Գարդաբանիից ժամանած հովիվները, որոնք ամեն տարվա նման ոչխարի հոտը բերել էին մեր սարերում արածացնելու: Մենք պայմանավորվածություն ունեինք, որ արտերը հնձելուց հետո կարող են բերել հոտը: Երբ բարձրացան մեզ հետ խոսելու, մենք անհամաձայնություն ունեցանք, որից հետո նրանք իջան ներքև», — «Ալիքի» հետ զրույցում պատմել է Թորիայի բնակիչ Մերուժան Մալխասյանը:

Մերուժանի խոսքով, երբ հովիվները հետ են իջել, ոչխարը քշել են դեռ չհնձած դաշտի մեջ, ինչից հետո հունձ անող թորիացիները 3-4 երեխայի ուղարկել են, որ փոխանցեն՝ ոչխարը դուրս բերեն չհնձած արտից:

«Երեխաներին ծեծել էին, մեկի քիթը կոտրել: Մեծերը իջան պարզելու, թե ինչի են նման բան արել, ինչից հետո քաշքշուկ սկսվեց և վերածվեց ծեծկռտուքի, թեև շուտով և ավարտվեց», — պատմել է Թորիայի բնակիչը:

Նրա խոսքով՝ այդ ժամանակ թորիացիներին են մոտեցել տարածքը հսկող վրաց սահմանապահները, — «Մի 3-4 մեքենայով եկան գարդաբանցիները, դուրս եկան մեքենաներից՝ փայտե ու երկաթե ձողերով, ու սկսեցին խփել: Նրանք նաև վրաց սահմանապահներին էին խփում»:

«Քիչ անց եկան ոստիկանությունից, Թորիայի 5-6 բնակիչ կոտրվածքներ և տարբեր վնասվածքներ ունեին, այդ թվում՝ երկու անչափահաս երեխա: Նրանց հիվանդանոց տեղափոխեցին, որից հետո էլ Թորիայի 3 բնակչի ոստիկանական բաժանմունք տեղափոխեցին», — պատմել է Մերուժանը:

Նշվում է, որ այսօր առավոտից Թորիայի բնակիչները հավաքվել են Նինոծմինդայի շրջանային ոստիկանության շենքի մոտ և պահանջում են ազատ արձակել բերման ենթարկած թորիացիներին: Ըստ նրանց՝ տղաները մեղավոր չեն և ոչ մի տուգանք չպետք է սահմանվի նրանց համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+