Armenia Today-ն առանձնացրել է առանցքային թեզիսները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016 թ. ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիսից:
- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 19-ին հրավիրված ասուլիսի սկզբում ներկայացրեց ՀՀ ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում նախքան հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելը ներկայացրած ելույթը՝ https://bit.ly/3kUNOiG
- Ապրիլյան պատերազմի հանձնաժողովում հնչած որևէ կարծիք մինչև 2050 թվականը չեմ կարող հրապարակել, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ https://bit.ly/3gc3Gd5
- Հարցին, թե ինչու Ապրիլյան պատերազմի ժամանակ «Իսկանդերը» չկրակեց, Սարգսյանը նշեց. «Քառօրյա պատերազմը առաջին հերթին լայնածավալ պատերազմ չէր: Քառօրյա պատերազմը լայնածավալ ռազմական գործողություններ էին, և եթե մենք օգտագործեինք այդ ժամանակ «Իսկանդերը», ուղղակի դա կլիներ, ինչպես ասում են, կրակոց թնդանոթներից ճնճղուկների վրա: «Իսկանդերը» շատ հզոր զենք է, և «Իսկանդերի» առաջին առաքելությունը հակառակորդին զսպելն է: Ոչ միայն «Իսկանդերը», այլ նաև մեր մնացած հեռահար միջոցները ճիշտ ժամանակին գտնվում էին իրենց կրակակետերում և պատրաստ էին կատարելու ցանկացած հրաման»՝ https://bit.ly/3gdi4C2
- «Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզի ներողություն խնդրենք»: Այս մասին օգոստոսի 19-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե իր պատասխանը որ՞ն է օրերս BBC-ի «Hard talk» հաղորդմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցին, թե արդյոք նա պատրա՞ստ է ներողություն խնդրել Ադրբեջանից հայերի, այսպես կոչված, ռազմական հանցագործությունների համար՝ https://bit.ly/31ebKWk
- «Եթե 2016 թ․ ապրիլյան ռազմական գործողությունները երկարաձգվեին, ապա Հայաստանը ճանաչելու էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը», հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ https://bit.ly/32bKk2T
- «Որևէ կերպ չի կարելի Ապրիլյան պատերազմը և Տավուշյան իրադարձությունները միմյանց հետ համեմատել, նշեց Սարգսյանը՝ https://bit.ly/3iY1U0S
- 2016 թվականիի ապրիլի 5-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Յուրի Խաչատուրովը, և մինչ այդ հանդիպումը մենք պայմանավորվել էինք, թե որոնք պետք է լինեին մեր առավելագույն և նվազագույն խնդիրները։ Ես պետք է ասեմ, որ առավելագույն խնդիրը պետք է լիներ՝ պահանջել ադրբեջանցիներից վերականգնել դիրքերի նախնական դասավորությունը, որին ադրբեջանցիները չեն համաձայնել այն փաստարկմամբ, որ այդքան կորուստներից հետո իրենք որևէ կերպ չեն կարող արդարացնել իրենց ետվերադարձը դիրքեր։ Բայց մենք հասել ենք նվազագույնին՝ ընդունելիին, որ նոր համաձայնագիր չի ստորագրվել, և 1994 թվականի համաձայնագիրը մնացել է ուժի մեջ, որովհետև այն ունի մշտական բնույթ, հավելեց ՀՀ երրորդ նախագահը՝ https://bit.ly/3aGygu9
- Այսօր պատերազմի սպառնալիքը չափազանց մեծ է, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ տարածքներ հանձնելու իր մտադրության մասին խոսակցությունները սուտ են՝ https://bit.ly/31b42wg
- «Ռազմական գործողությունները սկսելու պահին ես գտնվում էի ինքնաթիռում, Միացյալ Նահանգներից վերադառնում էի Հայաստան։ Ինձ ինքնաթիռում են զեկուցել ռազմական գործողությունների մասին», ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ ռազմական գործողությունների սկիզբը անակնկալ էր՝ https://bit.ly/2QaWEKY
- «Եթե Արցախի օդային սահմանը լիներ թափանցիկ, ապա ոչինչ չէր խանգարում ադրբեջանական օդուժին ռմբակոծելու այդ թվում՝ Ստեփանակերտը»,-ընդգծեց Սարգսյանը՝ https://bit.ly/329JzaA
- Հայաստանի ու Արցախի միջև կնքվելիք ռազմավարական փոխօգնության մասին համաձայնագիրը պատրաստ էր և գտնվում էր համապատասխան հաստատությունում, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ https://bit.ly/325MXDe
- «ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2017 թվականին խորհրդարանում արած այն հայտարարությունը, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով, վրիպում է եղել», ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ https://bit.ly/2EoPrnV
- Ապրիլյան պատերազմի ժամանակ միակ երկիրը Թուրքիան էր, որ չդատապարտեց Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելը: Սա նշանակում է, որ արդեն մինչ այդ պահը Թուրքիան անվերապահորեն ընդունում էր այն, ինչ շահավետ է Ադրբեջանին, ասաց ՀՀ երրորդ նախագահը՝ https://bit.ly/2Qab12s
- «Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել ոչ միայն Ապրիլյան քառօրյայի ընթացքում զոհված մեր սպաների ու զինվորների համար, այլև Արցախյան առաջին պատերազմում զոհվածների համար», նշեց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք ներողություն խնդրել Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներից՝ https://bit.ly/2FJzz0h
- Հայտարարությունները, թե Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի իմացությամբ, քաղաքական տեսակետից տգիտություն են, ասաց ՀՀ երրորդ նախագահը՝ https://bit.ly/2QmCpud
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ. Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է՝ https://bit.ly/3hktKnW
- Վաղը՝ օգոստոսի 20-ին, Ազգային պատկերասրահում վերաբացվում է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը՝ https://bit.ly/31cnatH
- «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը Հայաստանում անցկացվելու են «Խաղաղության մարտիկ» մրցումները՝ https://bit.ly/3hj5baM
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42056-ի՝ https://bit.ly/3ghU6p4
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







