Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:38

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ մինչ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկ տարի առաջ խորհրդարանում վստահեցնում էր, թե ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելով՝ կարող են պայքարել «օրենքով գողերի», քրեական հեղիանակությունների դեմ և, ընդհանրապես, քրեական ենթամշակույթի դեմ, այսօր իրավապահ համակարգը ռեալ կյանքում չի կարողանում դատարանում ապացուցել, թե ովքեր են «օրենքով գողերը» կամ քրեական հեղինակությունները, որպեսզի պատժեն։

Նշենք, որ այդ օրենքում փոփոխությամբ նախատեսվում էր քրեական պատասխանատվություն քրեական աստիճանականությամբ բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, պահպանելու համար, քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար: Եվ, ահա, վերջին օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը մեծ շուքով հայտարարում է տարբեր դեպքերի բացահայտման մասին, որոնք կապ ունենք «օրենքով գողերի» հետ:

Սակայն «օրենքով գող» Ալոն կամ քրեական հեղինակություն Տիզը չեն կալանավորվել, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քննիչը դատարանում չի կարողացել ապացուցել, թե այդ մարդիկ ինչու են համարվում քրեական ենթամշակույթ կրող, և որն է նրանց հանցանքը։ Հենց այդ պատճառով էլ նրանք օրինական հիմքերով ազատ են արձակվել:

Ստացվում է, որ օրենքը կա, բայց այն գործածել այդպես էլ չի ստացվում, ինչպես կանխատեսվում էր ի սկզբանե:

2․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ձեռքն է վերցրել Երևանի քաղաքաշինության ոլորտն ամբողջությամբ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ և Սիսեռյանի անմիջական մասնակցությամբ են այդ ոլորտում որոշումները կայացվում: Ու, ըստ թերթի տեղեկությունների, քաղաքաշինության կոմիտեի նախագահի ԺՊ Արմեն Ղուլարյանն ամեն հարց զեկուցում է Սիսեռյանին ու միայն նրա համաձայնության դեպքում է որոշումներ կայացնում:

Ի դեպ, նշվում է, որ Սիսեռյանը նպատակ ունի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնում նշանակել տալ Ավետիք Էլոյանին, որը նախկինում զբաղեցնում էր հենց քաղշինկոմիտեի ղեկավարի, ապա փոխվարչապետի խորհրդականի պաշտոնը։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վարագ Սիսեռյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է իրական այս տեղեկությունը: «Մեր գրասենյակը և քաղաքաշինության կոմիտեն համակարգում է Տիգրան Ավինյանը, ու, այո՛, մեր գրասենյակն էլ զբաղվում է: Բայց որ քաղշինթույլտվությունները մենք ենք տալիս, կամ բոլորը մեզ հետ են այն համաձայնեցնում, ու մենք ենք համակարգում, դա աբսուրդ է: Իհարկե նման բան չկա»,-հայտարարեց Սիսեռյանը:

3․ «Հրապարակ» թերթը գրում է, որ աշխարհի բռնցքամարտի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը 6-րդ օրը դադարեցրեց հացադուլը, որը հայտարարել էր «Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին և անհատ գործիչներին» ուղղված կոչով՝ հավաքվել մի տեղ, քննարկել ստեղծված իրավիճակը, հատկապես՝ իշխանությունների «ազգադավ ծրագրերը», և ելքեր գտնել։

Նրան ամեն օր ընդդիմադիր գործիչներ էին այցելում և համոզում՝ դադարեցնել հացադուլը։ Երեկ բժիշկները ևս հորդորել էին դադարեցնել, քանի որ նրա առողջական վիճակն օրեցօր վատթարանում էր։ Երեկ վերջապես մարզիկը որոշել է դադարեցնել հացադուլը՝ անսալով իր ընկեր հոգևորականի և մի խումբ կանանց հորդորներին։

4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ դեռևս հունվարին մենք գրել էինք, որ Կենտրոնի նախկին համայնքապետ Վիկտոր Մնացականյանին պաշտոն են առաջարկել․ առաջարկն արել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, թվում էր՝ նշանակումն օրերի հարց է, բայց տեղի չունեցավ։ Խոսքը քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնի մասին էր՝ կալանավորված Վահագն Վերմիշյանի փոխարեն։ Իշխանական մեր աղբյուրները պատմեցին, որ նշանակումը չի կայացել Հայկ Մարությանի եւ նրա կնոջ ջանքերով։

Իմանալով, որ երկուշաբթի օրը լինելու է Մնացականյանի հրամանը, ամուսինները հանգստյան օրը հյուրընկալվել են կառավարական ամառանոցում եւ Նիկոլ Փաշինյանին համոզել, որ չեղարկի որոշումը։ Հիմնավորել են, որ թաղապետի  պաշտոնից Մնացականյանն ազատվել է չարաշահումների պատճառով, թեեւ իրականում ազատվել է սեփական դիմումով։ Ի դեպ, Մարությանը եթե հեռացվի պաշտոնից, հիմքում կլինեն քաղաքապետարանում կոռուպցիոն ինչ-որ գործարքների հետ կապված բացահայտումները, որոնց մասին Փաշինյանը վերջերս է տեղեկացել։

5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ արտակարգ դրությունը պարբերաբար երկարացնելու կառավարության որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել նաեւ իշխանության ներսում։ Շատերն են հասկացել, որ ռեժիմը երկարացնելը ոչ այնքան կորոնավիրուսով է պայմանավորված, որքան քաղաքական շարժառիթներ է հետապնդում, իսկ արդյունքում տուժում են ոչ միայն իշխանությանը քննադատողներն ու ընդդիմախոսները, այլ նաեւ իշխանականները։ Վերջին անգամ այն երկարաձգվեց օգոստոսի 12-ին։ Որոշ տեղեկություններով՝ մինչ ԱԺ հատուկ նիստը թեժ քննարկում է ծավալվել «Իմ քայլում», շատերն են կարծիք հայտնել, որ առանց արտակարգ դրության էլ կարելի է պայքարել համավարակի դեմ, իսկ սահմանափակումների հետեւանքն իրենք էլ են զգում։

Հատուկ նիստում պատգամավոր Սասուն Միքայելյանը նույնիսկ չթաքցրեց դժգոհությունը՝ ելույթ ունեցավ ընտանեկան միջոցառումների մասնակիցների քանակի սահմանափակման մասին․ «Սահմանափակումը, որ կա 40 հոգու, կարելի է անել 60 հոգով: Մարդիկ ամուսնանում են, հարսանիք է, ուտուշ-խմուշ է, մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք, 60 հոգով հնարավորություն կտանք, կան հարյուրավոր մարդիկ, որ նշանվել են, հարսանիք չեն կարողանում անել, հնարավորություն կտանք, որ անեն հարսանիքը: Կամ տարածքները, որ ասում եք՝ բաց տարածքներում է միայն թույլատրվում, մարզերում էլ երեկոները ցուրտ է, փակ տարածքներում կարող է արվել 60 հոգանոց հարսանիք` պահպանելով սեղանների հեռավորությունը»: Բնականաբար, նրա առաջարկն անտեսվեց, իսկ Միքայելյանի ելույթից հետո բոլորն ակտիվորեն քննարկում են, որ պատգամավորն անձնական պատճառ ունի․ մեկ տարուց ավելի է՝ նրա դուստրը նշանված է փոխմարզպետի հետ, ու չեն կարողանում հարսանիք անել, իսկ Միքայելյանը՝ որպես սրսուռ ավանդապաշտ, չի ուզում աղջկան առանց հարսանիքի ճանապարհել։

6․ «Հրապարակ» թերթը գրում է, որ այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո առաջին ասուլիսը՝ 2016 թ․ ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր ԱԺ ապրիլյան թեմայով քննիչ հանձնաժողով այցելելու օրը։ Ասուլիսի վայր է ընտրել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա հատվածը։ Հիշեցնենք, որ համալիրը պատկանում է  ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։

Ռեստորանում բժիշկ Վահե Ավետյանի մահվան ելքով ծեծկռտուքից հետո տեւական ժամանակ հանրությունը բոյկոտում էր համալիրը, մինչ այժմ էլ վերաբերմունքը միանշանակ չէ։

Ինչո՞ւ հենց «Հարսնաքարում»․ հարցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Արտակարգ դրության երկարաձգումը կտրուկ նվազեցրել է նման կանխատեսելի մարդաշատ ասուլիսի անցկացման վայրի ընտրության հնարավորությունը՝ պարտադրելով կազմակերպիչներին մի շարք սահմանափակումներ: Մենք պատասխանատու ենք զգում մեզ լրագրողների հանդեպ եւ ստեղծված իրավիճակում գտել ենք տեխնիկական եւ հակահամաճարակային պահանջներին լավագույնս համապատասխանող լուծում: Մնացած իբր թե քննադատությունը պարզունակ երեսպաշտություն է, որի հիմքում բացառապես Սերժ Սարգսյանի՝ հանրային քաղաքական հարթակ վերադառնալու կապակցությամբ իշխանական եւ մերձիշխանական վախերն են: Թող չեղարկեին արտակարգ դրության այս անիմաստ ռեժիմը, եւ ասուլիսն այլ վայրում տեղի կունենար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+