Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:37

Գլխավոր լուրերը օգոստոսի 17-ի առավոտյան

Գլխավոր լուրերը օգոստոսի 17-ի առավոտյան
  • Հայաստանի իշխանություններն աշխատանքներ են սկսել Լիբանանից Հայաստան ժամանող հայերի համար սոցիալական աջակցության և ինտեգրման ծրագրերի նախապատրաստման ուղղությամբ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բատոյանի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստան ժամանելիս հայրենակիցները չմտածեն այլ երկրներ տեղափոխվելու մասին, ինչպես դա եղավ սիրիահայերի դեպքում՝ https://bit.ly/3g1whBN
  • Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է վերանայել Տավուշի մարզի Պարզ լճի տարածքում տարածքի վարձավճարը, քանի որ անթույլատրելի է համարում բնության նման հուշարձանի շահագործման համար սահմանված տարեկան վարձավճարը, և այդ պատճառով էլ լճի հարակից տարածքի վարձակալության տարեկան վճարները պետք է վերանայվեն՝ https://bit.ly/2Yn7zGf
  • Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ եղբոր՝ Ռոբերտ Թրամփի մահվան կապակցությամբ՝ https://bit.ly/3kQQGgq
  • Օգոստոսի 13-ին ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան. Հայաստանի զինված ուժերը Աֆղանստանում ISAF-ի կազմում առաքելություն է իրականացնում 2010 թվականի փետրվարից՝ https://bit.ly/3iZRKx5
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 168 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41.663-ի՝ https://bit.ly/3iMHlV5
  • Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը սկսվել է՝ https://bit.ly/2E62ESK
  • Ամենահաս Թուրքիան իր հայացքն ուղղեց դեպի հունական Միջերկրական ծով. հետազոտական Oruc Reis նավը Կաստելորիզո կղզու մերձակա հունական ծովային շելֆում սեյսմիկ հետախուզության համար ռազմանավերի խմբի ուղեկցությամբ երկրաբանահետախուզական աշխատանքներ է տանում՝ https://bit.ly/344KeN1
  • Ի պատասխան՝ Հունաստանն իր զինված ուժերը բերել է մարտական պատրաստության և հայտարարել, որ պաշտպանելու է իր ինքնիշխան իրավունքները։ Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Միջերկրական ծովում երկրաբանահետախուզական աշխատանքների պլաններից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «[Սեյսմոլոգիական նավը] Oruc Reis-ը կշարունակի իր գործունեությունը մինչև օգոստոսի 23-ը։ Մենք առանց հապաղելու կպատասխանենք, եթե նրա աշխատանքին որևէ խոչընդոտ ստեղծվի։ Մենք հույս ունենք, որ Հունաստանը կգործի առողջ բանականությանը համապատասխան»։ Նա նաև հայտարարել է, որ Անկարայի գործողությունները Միջերկրական ծովում «լիովին արդարացված են միջազգային իրավունքի տեսանկյունից»՝ https://bit.ly/3iNOdBL
  • Մինսկում երեկ տեղի են ունեցել՝ նախ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցների, ապա Բելառուսի գործող նախագահի հակառակորդների բազմահազարանոց բողոքի ցույցերը՝ https://bit.ly/3iZCxvZ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+