- «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զրկվեց Մանե Թանդիլյանից. պատգամավորը վայր դրեց պատգամավորի մանդատը՝ կապված առողջական խնդիրների հետ՝ https://bit.ly/2Q4kacR
- Հայկական բանակի զինծառայողները մեկնել են Ռուսաստան և Բելառուս, որտեղ կմասնակցեն Միջազգային բանակային խաղերին։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ https://bit.ly/2XZ3Caa
- Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արգելել է իր աշխատակիցներին ճամփորդել որևէ հայկական ավիաընկերությամբ և նույնը հորդորել է անել ԱՄՆ քաղաքացիներին՝ https://bit.ly/33UAogJ
- Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ https://bit.ly/30XqMQt
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41023-ի՝ https://bit.ly/3gWTC9
- Բաքուն և Անկարան չեն համակերպվի Տավուշում մարտական գործողությունների արդյունքների հետ, հայտնել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ https://bit.ly/324VTZN
- Երեկ՝ օգոստոսի 12-ին, Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը, ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները մեկնել են Ադրբեջան՝ հետևելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության առաջին փուլի վերջին դրվագին՝ https://bit.ly/3kJyc1C
- Բայց դրանով հարևանների ագրեսիվ տրամադրությունները չեն ավարտվում։ Թուրքիայում ցուցադրաբար ցույց են տալիս, որ երկիրն ինչպես եղել է, այնպես էլ մնում է Հայաստանի թշնամին։ Այսպես, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Սուրբ Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը ավերել են՝ https://bit.ly/30SYNkI
- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո Ռուսաստանից Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով Հայաստան է հասցվել ավելի քան 400 տոննա ռազմական բեռ, և նրա հեռախոսազանգի հիմնական նպատակը այդ հարցը պարզաբանելն է, հայտնում է interfax.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Ալիևը նշել է, որ հուլիսի 17-ից սկսած ՌԴ-ից Հայաստան ռազմական նշանակության բեռների ինտենսիվ մատակարարումներ են տեղի ունենում, և այդ հարցը լուրջ մտահոգություն է առաջացնում Ադրբեջանում՝ https://bit.ly/2CurZVY
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







