Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:54

Գլխավոր լուրերը օգոստոսի 10-ի առավոտյան

Գլխավոր լուրերը օգոստոսի 10-ի առավոտյան
  1.  Օգոստոսի 8-ի երեկոյան Հայաստանից Լիբանան է մեկնել հումանիտար օգնությամբ առաջին ինքնաթիռը՝  բեռնված 12 տ դեղորայքով և բժշկական գույքով՝ https://bit.ly/31DB33c
  2. Օգոստոսի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանից երկրորդ հատուկ չվերթով Լիբանան ուղարկվեց հերթական մարդասիրական օգնությունը։ Այս անգամ օգնությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության կողմից։ Ինչպես Armenia today-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Արթուր Աղաբեկյանը, Հայաստանի կառավարությունը առանձին ինքնաթիռ է տրամադրել, որպեսզի Արցախի ժողովուրդը կարողանա իր օգնությունն ուղարկել Լիբանանում բնակվող իր հայրենակիցներին:

    Բեյրութ են ուղարկվել սննդամթերք, մասնավորապես՝ մոշի, վարդի մուրաբա, ծիրանի, դեղձի, սալորի ջեմեր, որոնք արտադրվել են Արցախում՝ https://bit.ly/31E0kKu

  3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ՝ https://bit.ly/30FFQlA, ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչը Armenia Today-ին հայտնել էր Ռոբերտ Նազարյանի ձերբակալության մասին՝ https://bit.ly/31F95Et
  4. Ուժային կառույցների նախկին և ներկա ներկայացուցիչների բախումը. Հայաստանի իրավապահ մարմինները մտադիր են ձերբակալել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ https://bit.ly/2XJ5HHt, աժիոտաժը նախկին ոստիկանապետի անձի շուրջ չի հանդարտվում՝ Վլադիմիր Գասպարյանը մտադիր է դատի տալ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը, ռադիոկայանն իր հերթին մեղադրում է նախկին ոստիկանապետին իր լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մեջ, որոնք ռեպորտաժ էին պատրաստում Սևանա լճի ափին ապօրինի մասնավոր տների մասին՝ https://bit.ly/2PCHopU
  5. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 225 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40.410-ի՝ https://bit.ly/31AhZTv
  6. Վլադիվոստոկում տրանս-խաղաղօվկիանոսյան տանկերին շնորհվել է Առնո Բաբաջանյանի անունը՝ https://bit.ly/33L0IKa
  7. Ախալքալաքում օգոստոսի 8-ի երեկոյան սկսված անկարգությունների ընթացքում հրկիզվել է 4 տուն և հյուրանոց։ Նախնական տեղեկություններով՝ բախումը սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով՝ https://bit.ly/33IATdz, Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Ախալքալաքում անկարգություններից հետո սպանության մեջ կասկածվողին՝ https://bit.ly/2Cev6kL
  8. Բեյրութի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 158-ի, տուժել է ավելի քան 6 հազար մարդ՝ https://bit.ly/2DOG4xE
  9. Բեյրութում իրավիճակը վատանում է բողոքի ակցիաների պատճառով։ Շաբաթ օրը Բեյրութում զանգվածային ցույցեր են սկսվել։ Ցուցարարները պահանջում էին երկրի ողջ քաղաքական վերնախավի հրաժարականը։

    Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կոչ է արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Նա դիմել է ցուցարարներին և հայտարարել, որ ընտրությունները «կարող են լուծում դառնալ ճգնաժամից դուրս գալու համար»` https://bit.ly/2PBfmeA

  10. Լիբանանյան Քրիստոնեական Կատաիբ կուսակցությունը հայտնել է խորհրդարանից իր երեք պատգամավորների հեռանալու մասին։ Նրանց թվում են Փոլա Յակուբյանը՝ Լիբանանի վեց կին օրենսդիրներից մեկը՝ https://bit.ly/30HRjkB

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+