Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:58

Գլխավոր լուրերը օգոստոսի 7-ի առավոտյան

Գլխավոր լուրերը օգոստոսի 7-ի առավոտյան
  • Առողջապահության նախարարության շուրջ սկանդա՞լ է հասունանում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 31-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Գևորգի Թորոսյանի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցել է վարույթ, լուրը Armenia Today-ին հաստատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ https://bit.ly/3i9lpmW
  • Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը երկակի է. մի կողմից ամեն օր գրանցվող դեպքերի թիվը նվազում է, մյուս կողմից՝ բացարձակ թվերը դեռ մեծ են, ուստի համաճարակի դեմ պայքարի ռազմավարությունը դարձել է շատ ավելի ակտիվ՝ https://bit.ly/3if1vH8
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39819-ի՝ https://bit.ly/2XBcjHI
  • Դեսպան դոկտոր Բանցհաֆը երեկ Հայաստանի Հանրապետության առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանին փոխանցեց 25.000 եվրո արժողության բժշկական պարագաներ՝ https://bit.ly/2XztglG
  • Իրավիճակը Բեյրութում․ Լիբանանի ծովային նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը առնվազն 149 մարդու կյանք է խլել, տուժածների թիվը գերազանցել է 5 հազարը՝ https://bit.ly/2Pvr8r1
  • Հայաստանի խորհրդարանի ու քաղաքապետարանի շենքերը լուսավորվել են Լիբանանի դրոշի գույներով՝ https://bit.ly/3kmLBwk
  • Հայաստանից Լիբանանին օգնության համար նախատեսված ինքնաթիռը Բեյրութ է մեկնելու ենթադրաբար շաբաթ օրը։ Այս մասին կառավարության նիստում հայտնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ https://bit.ly/2XDSuQ1
  • Լիբանան կժամանի նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա տեղում ծանոթանալու է օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած պայթյուններից հետո ստեղծված իրավիճակին՝ https://bit.ly/2XDEDcr
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով նոր դրամահավաք արշավ։ Արդեն հավաքվել է շուրջ 22 հազար ԱՄՆ դոլար՝ https://bit.ly/2DGzFVm
  • ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 6-ին, տեղի ունեցած նիստում որոշեց 2020 թվականի հուլիսին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին հասցված վնասների վերացման, ինչպես նաև հանրային դպրոցների անվտանգության բարձրացման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար պետական ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով Տավուշի մարզպետարանին 2020 թվականին ինն ամսում հատկացնել 277 մլն 618, հազար դրամ՝ https://bit.ly/2XzppW4
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է վարչապետի առաջարկությունն ու Հայկ Մհրյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից՝ https://bit.ly/3kooW2v
  • Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Աշոտ Զաքարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ՝ https://bit.ly/3kop5mz
  • Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին։ Այս տեղեկությունը Armenia Today-ին հաստատեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ լրացուցիչ տեղեկատվությունը կներկայացվի ավելի ուշ՝ https://bit.ly/3fwLc6F

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+