ՀՀ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը, հիմք ընդունելով 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը և դրա հիման վրա ներկայացված ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը , վերսկսում է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հանրային քննարկումների՝ համավարակի պատճառով ընդհատված շարքը՝ այս փուլում դրանք կազմակերպելով առցանց եղանակով:
Ինպես հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, հանրային քննարկումները տեղի են ունենալու օգոստոսի 11-25-ը: Քննարկումների մասնակիցները կանդրադառնան այնպիսի թեմաների, ինչպիսիք են նախընտրական քարոզարշավը և դրա ֆինանսավորումը, վարչական ռեսուրսի օգտագործում թույլ չտալը, համաճարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հատուկ միջոցառումները, ընտրողների ցուցակները, շարժական ընտրատեղամասերը և այլն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






