ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ստեղծել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ, խորհրդի անհատական կազմ և աշխատակարգ, խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգ հաստատելու մասին։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Ստեղծել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ:
2. Հաստատել՝
1) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի կարգը՝ համաձայն N 3 հավելվածի»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






