Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:43

Գլխավոր լուրերը օգոստոսի 4-ի առավոտյան

Գլխավոր լուրերը օգոստոսի 4-ի առավոտյան
  • Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է տարածված տեղեկությունն այն մասին, որ թուրքական F-16 կործանիչները մոտեցել են Հայաստանի սահմանին՝ Երևանից 56 կիլոմետր հեռավորության վրա՝ https://bit.ly/2DflHK0
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ՝ https://bit.ly/30nZHFD
  • ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներում՝ https://bit.ly/30qnh4P
  • ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար դեսպան Հոգլանդը՝ անդրադառնալով հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին, ասել է, որ բախումների հիմնական տարբերությունն այն է, որ ուժի կիրառումը տեղի ունեցավ ոչ թե շփման գոտում, այլ Հայաստան Ադրբեջան միջազգային սահմանին։ Իսկ ինչու է դա հենց հիմա տեղի ունենում, սա հիմնական հարցն է, որին դեռ ոչ ոք չի պատասխանել՝ https://bit.ly/2XtdDwm
  • Ռուս լրագրող և մեդիամենեջեր, Russia Today միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հանդես է եկել նոր մեղադրանքներով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին. այս անգամ նա Հայաստանի կառավարության ղեկավարին մեղադրել է մանկուրտիզմի մեջ՝ https://bit.ly/3i9Cs8t
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39.102-ի՝ https://bit.ly/2XlP2ta
  • Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանն ավարտել է մարզական կարիերան՝ https://bit.ly/30nAQS
  • Մինչ այդ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում քվեարկության արդյունքները: Հավաքելով 137 միավոր` Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գյումրիի «Շիրակ»-ի հարձակվող Մորի Կոնեն: Հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոա»-ի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը՝ https://bit.ly/39VLnXW

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+