Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:15

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

1․ «Հրապարակ» թերթը գրում է, որ օրերս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրած Սերգեյ Բագրատյանը կլքի նաև ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։

Բագրատյանն այն զբաղեցնում էր ԲՀԿ-ի քվոտայով, ուստի կուսակցությունը չի պատրաստվում նրան թողնել այդ պաշտոնում։ Քննարկվում է այդ պաշտոնում ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Գրիգորյանի թեկնածությունը:

2․ «Փաստ» թերթը գրում , որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տասը աշխատակցի:

Ըստ տեղեկությունների՝ անկախ կոնկրետ այս ազատումների պատճառներից, ընդհանուր առմամբ, վարչապետի համբերության բաժակը լցվել է գրասենյակի անարդյունավետ գործունեության հետ կապված: Մասնավորաբար, սահմանում ադրբեջանական սադրանքներից ու ագրեսիայից հետո հայաշատ երկրներում հայ-ադրբեջանական բախումների օրերին սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը բավական պասիվ էր, իսկ ինքը՝ հանձնակատար Զարեհ Սինանյանը կարծես թե ընդհատակ էր անցել։

Ըստ թերթի կառավարական աղբյուրի փոխանցմն՝ օրերս Նիկոլ Փաշինյանը բավական կոշտ խոսակցություն է ունեցել Զարեհ Սինանյանի հետ՝ կշտամբելով, որ նա ամբողջովին ձախողել է Սփյուռքի հետ տարվող քաղաքականությունը, քանի որ ներկայումս բավական փխրուն իրավիճակ է ստեղծվել հայրենիք-Սփյուռք հարաբերություններում։

Խոսակցության վերջում Փաշինյանը հանձնարարել է հանձնակատարին շատ կարճ ժամանակում հասկանալ Սփյուռքի տարբեր շրջանակների ընդհանուր տրամադրությունը և ողջ իրավիճակն ամենայն մանրամասնությամբ անձամբ զեկուցել իրեն:

3․ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել կառավարության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների միջև երեկ տեղի ունեցած դռնփակ հանդիպումից:

Թերթի տեղեկություններով՝ հանդիպումը բավականին լարված է անցել՝ տևելով մոտ երեք ժամ: Գրեթե բոլոր պատգամավորները հարցեր են ուղղել Ավետիսյանին, նույնիսկ քաղաքական բնույթի հարցեր՝ պարզելու համար, թե, օրինակ, մինչև այժմ ընտրություններ կեղծվել են, թե ոչ, կամ ինչպես է նա վերաբերվում քաղաքական գործընթացներին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ժամանակ պատգամավորները նաև հետաքրքրվել են իր հորից՝ Դավիթ Ավետիսյանից, որը եղել է «Մարտի 1»-ի մի քանի գործերով որոշումներ կայացնողը: Սակայն Վահրամ Ավետիսյանը հայտարարել է, թե իր հոր արարքներում որևէ բացասական բան կամ շահերի բախում չի տեսնում:

4․ «Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ տեղեկություն տարածվեց, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել:

Ըստ տեղեկությունների՝ այս փուլում խոսքը դեռևս գնում է նյութեր նախապատրաստելու աշխատանքների մասին, որոնք, բնականաբար, ուղղորդվում են անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Հրահանգը մեկն է՝ ամեն գնով քրեական գործ հարուցել և կանխել Վանեցյանի քաղաքական գործունեությունը։ Եվ ԱԱԾ-ն՝ Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ, լծվել է այս հրահանգի իրականացմանը։ Տեղեկացանք, որ այսօր՝ ժամը 11-ին, Արթուր Վանեցյանը ներկայանալու է նախկինում իր ղեկավարած հիմնարկ՝ ցուցմունք տալու, որից հետո պատասխանելու է լրագրողների հարցերին:

5․ «Իրատես» թերթը գրում է, որ պատգամավոր Հայկ Սարգսյանի կազմակերպած «փարթիի» մանրամասներն ուսումնասիրելու համար «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը «հետաքննություն» է սկսել: Խմբակցության ղեկավար կազմը փորձում է առավելագույնս տեղեկություն հավաքել՝ պարզելու՝ պատգամավորն ինչքա՞ն ժամանակ է ներկա եղել հավաքույթին ու կազմակերպման աշխատանքներին ի՞նչ մասնակցություն է ունեցել:

Իմքայլական պատգամավորը խմբակցության ղեկավար կազմին ի սկզբանե ասել է, որ ինքն ընդամենը մի պահ է այցելել ափ, համացանցում տարածված տեսանյութերը, սակայն, բոլորովին այլ բանի մասին են վկայում: Խմբակցության «Իրատեսի» աղբյուրները վստահեցրին՝ Լիլիթ Մակունցը, երբ օրեր առաջ հայտարարեց, թե Սարգսյանը Սևանում կարճ ժամանակով է եղել, միջադեպի մանրամասներին տեղյակ չի եղել:

Ասել է թե՝ հավատացել է պատգամավորի խոսքին, և հիմա խմբակցության ներսում անգամ մանդատի հարց է քննարկվել: Պատգամավորները սրտնեղել են, թե իրենք ամեն ինչ անում են, որ կարանտինի ժամանակ «կիքս» չունենան, իսկ խնջույքների սիրահար իմքայլականը մի հարվածով ամեն ինչ ջուրն է գցում:

6․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու ցանկությունն անակնկալ է եղել շատերի համար: Նրա առաջադրման հարցը քննարկվելու է այսօր դատավորների ընդհանուր ժողովի նիստում:

Երվանդ Խունդկարյանի հավակնությունների ու իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել. Խունդկարյանն ինքնակամ է որոշել առաջադրվել որպես թեկնածու, և նաև դա է պատճառը, որ իր որոշումն անակնկալ է եղել, ասել է թե՝ չի խորհրդակցել գործընկերների հետ քայլն անելուց առաջ: Այժմ Սահմանադրական դատարանում առկա է ոչ միայն երեք դատավորի թափուր տեղ, այլ այդ կառույցը չունի նաև նախագահ, և երեք անդամներին Ազգային ժողովի կողմից ընտրելուց հետո բոլոր անդամները պետք է նիստ անեն և արդեն իրենց միջից ընտրեն ՍԴ նախագահ:

Հասկանալի է, որ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի պես իրավաբանական գիտելիք ունեցող անձը չէր պայքարի ՍԴ շարքային անդամ լինելու համար, և ենթադրվում է, որ հենց նա էլ կընտրվի որպես Սահմանադրական դատարանի նախագահ:

7․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեկ ՀՀ դատական դեպարտամենտ էր ներկայացրել բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Կարոյի Միքայելյանի և Գոռ Գագիկի Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները:

Սակայն ուշագրավ է, որ երեք թեկնածուներից հանձնաժողովը ստացել է միայն երկու թեկնածուի կողմից լրացված բարեվարքության հարցաթերթիկը։ Եվ, ահա, թեկնածուների վերաբերյալ բարեվարքության եզրակացությունները ներկայացնելիս համապատասխան անձանց և մարմիններին ԲԴԽ-ն ներկայացրել է երրորդ թեկնածուի՝ Սուրեն Անտոնյանի կողմից բարեվարքության հարցաթերթիկ չներկայացնելու փաստի մասին։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երրորդ թեկնածու Սուրեն Անտոնյանը հայտնել է, թե ներկայացված հարցաթերթիկում եղել են այնպիսի հարցեր, որոնց ինքը պարզապես չի ցանկացել և նպատակահարմար չի համարել պատասխանել:

8․ «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ հայ-ադրբեջանական լարվածությունը Ռուսաս­տանի Դաշնությունում անհետևանք չի մնա: Արտակարգ դրությունից հետո սպասվում է դեպորտների մեծ ալիք՝ ՌԴ-ից Հայաստան:

Այս առումով արդեն իսկ որոշակի լարվածություն կա Ռուսաստանի ժամանակավոր աշխատանք գտած հայերի շրջանում , նրանց փաստաթղթերը հայտնվել են տեղի իրավապահների խոշորացույցի տակ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+