Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:55

Գլխավոր լուրերը հուլիսի 31-ի առավոտյան

Գլխավոր լուրերը հուլիսի 31-ի առավոտյան
  • Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց՝ https://bit.ly/3k0ZwrQ
  • Հայաստանում բուն զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից սկսած, նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ։ Նրանցից 13-ը արդեն ապաքինվել է՝ https://bit.ly/314OxVp
  • ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել է 50.000 պաշտպանիչ դիմակ՝  https://bit.ly/3hTCr8i
  • «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերությունները վերջին 12 օրերի ընթացքում տպավորիչ աճ են արձանագրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշել է, որ հուլիսի 17-27-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան 313 միլիոն դրամ՝ https://bit.ly/2D2YGKc
  • Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը տագնապ է առաջացնում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծել խաղաղ միջոցներով։ Այս մասին հայտարարել է  ՌԴ ԱԳՆ լրատվության բաժնի պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը՝ https://bit.ly/3fjLUnM
  • Ռուսաստանի և Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ակցիա են անցկացրել Վրաստանի հետ սահմանին ՝ Բագրատաշենի անցակետում: Նրանք խնդրել են, որպեսզի իրենց սահմանը հատելու հնարավորություն տրվի՝ https://bit.ly/3gja8A2
  • Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դադարեցրել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը՝ https://bit.ly/3ff36Lf
  • «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին հրավիրել են ԱԱԾ։  «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը մանրամասներ է ներկայացրել առաջադրված մեղադրանքների մասին՝ https://bit.ly/2XeZG4R
  • ՀՀ Կառավարությունը երեկ ընդունել է մի շարք որոշումներ, ըստ այդմ՝ մանկատներում խնամված 24 անձ կստանա բնակարանի գնման վկայագրեր՝ https://bit.ly/31aqvZo, Օրբելի փողոցում գտնվող շենքը կօտարվի մրցույթով․ այդ տարածքում կկառուցվի հյուրանոց՝ https://bit.ly/30bVDs2, բազմաբնակարան որոշ շենքեր կօտարվեն իրական արժեքից ցածր արժեքով՝ https://bit.ly/3k7avQu, պետությունը կփոխհատուցի սոցիալական տան կացարանում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ ծախսերը՝ https://bit.ly/3k01mZJ
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար՝ https://bit.ly/2CWQziB
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 259 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38196-ի՝ https://bit.ly/39GG2DU, կորոնավիրուսից մահվան ևս 5 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 728-ի՝ https://bit.ly/338jyul, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ՝ https://bit.ly/3jVkqIL
  • ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը՝ https://bit.ly/3hTv8xz
  • Բարերար Ջորջ Բաղումյանը 250 հազար դոլար կփոխանցի «Իմ քայլը» հիմնադրամին՝ հայ զինծառայողների համար՝ https://bit.ly/3k10tjU
  • Աշխատանքից ազատվել են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մի շարք աշխատակիցներ՝ https://bit.ly/33aGDfP

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+