Բուլղարիայում իր առաքելությունն ավարտող ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հրամանագրով պարգևատրվել է «Մադարսկի կոննիկ» առաջին աստիճանի շքանշանով՝ «երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ունեցած իր ներդրման համար»:
Այս մասին ասված է Բուլղարիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Արմեն Սարգսյանը Բուլղարիայում ՀՀ դեսպան է նշանակվել 2016 թ. մարտի 14-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






